Ամուլսարի հարցով Կառավարության որոշման բացակայությունը նոր բացասական նախադեպեր է ստեղծում
Ամուլսարի հանքի շուրջ անորոշությունը պահպանվում է: Արդեն մի քանի օր է՝ իրավիճակը խիստ լարված է:
Օրեր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձակալված պահնորդական ծառայությունը հեռացրել էր հանքի շահագործմանը դեմ հանդես եկողների վագոն-տնակները՝ փոխարենը տեղադրելով իրենցը, ինչն առաջացրել էր ակտիվիստների դժգոհությունը: Ստեղծված իրավիճակն ինքնակարգավորման հույս չի ներշնչում, քանի որ, ըստ էության, խնդրի կողմերը` այն է բնապահպաններն ու «Լիդիան Արմենիա»-ն երկու տարվա անորոշությունից հետո իրենք են սկսել քայլեր ձեռնարկել խնդրին լուծում տալու համար:
Հիշեցնենք, որ մինչ բնապահպանների վագոն-տնակների հետ կապված գործողությունը, «Լիդիան Արմենիա»-ի ավելի քան 100 աշխատակից իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով դիմեցին դատարան` դրանով իսկ սկիզբ դնելով մի գործընթացի, որի դադարի պատճառը Կառավարության` այս հարցով որոշում կայացնելու անկարողությունն է, որը որևէ կերպ հնարավոր չէ արդարացնել, որքան էլ որ օբյեկտիվորեն խնդիրը բարդ է ու բազմաշերտ:
Իսկ Կառավարությունը դեռ շարունակում է դրսևորել հանցավոր անգործություն` դրժելով նախկինում տրված խոստումները: Հիշեցնենք, որ դրանց թվում է հանքի հետ կապված նախկինում արդեն իսկ ստացված բնապահպանական ուսումնասիրությունների կրկնակի հետազոտությունը «Էլարդի» կողմից, որի համար պետբյուջեից վճարվեց 400 հազար դոլար: Դեռ այն ժամանակ կար խոստում, որ այդ ուսումնասիրությունների արդյունքը կլինի որոշիչ: Ի դեպ, ստացված արդյունքներից հետո վարչապետի կողմից կոչ եղավ ապաշրջափակել դեպի հանք տանող ճանապարհները, բայց Կառավարությունն իր ղեկավարի գլխավորությամբ բավարարվեցին միայն կոչով ու ո՛չ արգելեցին հանքի շահագործումը, ո՛չ էլ ֆորմալ ապահովեցին աշխատանքների ընթացքը:
Ամուլսարի` առանց այդ էլ մեր երկրի համար գլոբալ առումով խնդրահարույց հարցն այդպիսով մտավ է'լ ավելի մեծ մարտահրավերներով հղի փուլ: Որպես միջազգային կապիտալով աշխատող գործող ներդրումային ծրագիր` այս հարցը երկրի ներդրումային գրավչության վրա համապատասխան հետևանքներ անշուշ կունենք: Դրանից բացի այսօր ունենք մի իրավիճակ, երբ պատկան մարմինների որոշման բացակայության հետևանքով խնդրի լուծման ձևերն ու իրականացումը կողմերը վերցրել են իրենց վրա: Երկրի համար ստեղծվել է շատ վատ նախադեպ, երբ ընկերությունը, չստանալով փաստացի օրենքով չարգելված գործունեությունն անխափան իրականացնելու աջակցություն պատկան մարմինների կողմից, ի դեմս պահնորդական ծառայության վարձակալության ինքնուրույն է փորձում իրացնել իր իրավունքները: Մյուս կողմում էլ բնապահպաններն են, որոնք կրկին չունենալով պետական աջակցություն կամ առնվազն հստակ դիրքորոշում, իրենց գործողություններն են իրականացնում:
Արդյունքն Ամուլսարի շուրջ առկա քաոտիկ, բարձիթողի վիճակն է: Իսկ ավելի գլոբալ` ներկայիս Կառավարության պատասխանատվության ու որոշումների կայացման ունակության բացակայության արդյունքում բոլորիս աչքի առաջ ստեղծվող վատ նախադեպերը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ