ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իշխանությունների ստեղծած խառնաշփոթը հետզհետե մեծանում է

Ամենայն հավանականությամբ, «Լիդիան ինթերնեյշնլ» -ի և Կառավարության հարաբերությունները կրկին կպարզվեն դատարանում: Բանն այն է, որ ընկերությունը դիմել էր Շրջական միջավայրի նախարարությանը Դարբ գետից 43,5լ/ վրկ ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով: Արձանագրենք, որ դա տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսին:  Ընկերության դիմումին պատասխանը եղել է սեպտեմբերին, երբ նախարարությունն ընկերությանն առաջարկել է վերանայել դիմումի պահանջը և, ըստ այդմ, հետաձգել էր թույլտվության հետ կապված իր որոշումը:  Նույն ամսվա վերջում ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարության պահանջին՝ ներկայացնելով իր կողմից վերանայված և նախարարության պահանջներին համապատասխան դիմումը՝ 40լ/վրկ:

Նախարարության որոշումը՝ դիմումի մերժման մասին, «Լիդիան ինթերնեյշնլը» ստացել է հոկտեմբերի 31—ին: Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ  օրենսդրության համաձայն, եթե Նախարարությունը որոշում չի տրամադրել 50 աշխատանքային օրվա ընթացքում, ապա դիմումը համարվում է բավարարված, և ընկերությունը կարող է օգտվել համապատասխան իրավունքից: «Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է, – «Ցավալի է, որ «Լիդիանը» պետք է դարձյալ դիմի դատական մարմիններին՝ ակնկալելով, որ դատարանը կանխի Ամուլսարի ծրագիրն իրականացնելու «Լիդիանի» իրավունքի խախտման ապօրինի փորձերը»:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին վարչապետ Փաշինյանն իր ուղիղ եթերներից մեկով, փաստացի հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված որևէ խախտում չի հայտնաբերվել: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ շուրջ մեկ տարի առաջ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումն ապօրինի էր:

Փաստացի ստեղծվել է մի շփոթ, որի բացատրությունը դժվար է գտնել: Կառավարության ղեկավարը հայտարարում է խախտումների բացակայության մասին՝ նշելով, որ հանքը կշահագործվի, որից հետո վարչական դատարանն իր հերթին «կանաչ լույս է վառում» հանքի շահագորժման համար, մինչդեռ Շրջակա միջավայրի նախարարությունը շարժվում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ:

 Արդյո՞ք սա հատուկ ընտրված գործելաոճ է՝ մեսիջ ուղղված որոշակի խմբերի: Թե՞ սա այն կծիկի տրամաբանական շարունակությունն է, որ հյուսվեց իշխանության գալու պահին արված շուտափույթ, չհաշվարկված պոպուլիստական հայտարարությունների արդյունքում: Բարձրագոչ հայտարարություններ, որոնց թողած բացասական հետևանքները երկրի վարկանիշին, իշխանությունների մոտ առաջացրեցին դրա գիտակցությունը, ինչի արդյունքում անուղղակիորեն հայտարարվեց, որ ժամանակին ճիշտ էին, իրենք՝ սխալ:  Բայց այդ ընթացքում ժամանակն անցավ, և հանրության մեջ արդեն մարսվել էր  հակատրամադրվածության մեծ ալիք: Հիմա, մի կողմում հանրությունն է, որին այլ բան է խոստացվել, մյուսում՝ երկրի վարկանիշը:

Մտավախություն կա, որ հենց այս երկու ուղղություններով էլ փորձ է արվում միաժամանակ «կրակ հանգնցնել»:  Այստեղից էլ շփոթը: Միայն թե հստակ է, որ իշխանությունը շարունակում է մեծացնել կծիկը, ուրիշ ոչինչ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: