ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը հրամանագիր է ստորագրել TikTok-ի և WeChat-ի հետ ցանկացած գործարքի արգելքի մասին

© AP Photo/Evan Vucci

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելում է ցանկացած գործարք TikTok հանրաճանաչ սոցիալական ցանցի սեփականատեր չինական ByteDance ընկերության հետ: Պատժամիջոցները, որոնք ուժի մեջ են մտնում 45 օր անց, նախատեսվում է վերացնել այն սպառնալիքը, որը պլատֆորմը ներկայացնույմ է ԱՄՆ անվտանգությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան հետախուզական գործակալությունները մտավախություն են հայտնել, որ ծառայությունը, որը պատկանում է չինական ByteDance ընկերությանը, կարող է օգտագործվել երկրի քաղաքացիներից անձնական տվյալների հավաքման համար:

Թրամփը նաև հայտարարել է, որ TikTok-ը վտանգավոր է, քանի որ դրա միջոցով հնարավոր է ապատեղեկատվություն տարածել:

Նա համանման գործողություն է նախաձեռնել նաև WeChat հավելվածի նկատմամբ, որը պատկանում է չինական Tencent տեխնոլոգիական ընկերությանը:

Իր որոշումը բացատրելիս Թրամփը նշել է, որ TikTok-ն օգտատերերի մասին տվյալներ է հավաքում, որոնք կարող են թույլ տալ հետևել ԱՄՆ կառավարության պաշտոնյաների տեղաշարժերին, ինչպես նաև տեղեկություններ հավաքել և օգտագործել դրանք շանտաժի կամ լրտեսության համար:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ TikTok-ը գրաքննության է կիրառում Չինաստանի համար քաղաքականապես անբարենպաստ թեմաների վերաբերյալ գրառումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: