Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց. Լևոն Արոնյան
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անդրադարձել է սոցցանցերում իր շուրջ ծավալված խոսակցություններին և նոր ընկերուհուն:
Հայ գրոսմայստերը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմը: Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես հենց այդպիսին եմ: Այսպիսով, այս նամակում ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանում վերջերս կատարվելիքի մասին և խոստանալ շարունակել լինել անկեղծ իմ ողջ կյանքի ընթացքում:
Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել: Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով: Ուզում եմ նաև տեղեկացնել որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը:
Ես հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը: 5 տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ դրած, սակայն ես սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Ես սիրում եմ շախմատային աշխարհը և ուրախ եմ, որ իմ գործընկերներից շատերը խելացի և հոգատար մարդիկ են: Ես հավատում եմ, որ ես եկել եմ այս աշխարհ `շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված և հավատարիմ լինելու համար: Ես համոզված եմ, որ Արին նույնպես կաջակցեր իմ կյանքը ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը:
Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակները ինձ ուղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն: Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարունակեի ապրել և երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին և ընկերներիս բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար: Սիրելիներս, նամակիս հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ ես երջանիկ եմ, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով: Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր և առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 88%
Քամի՝ 0,51 կմ/ժ