ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 173,86 դրամ ԱՐԾԱԹ - 391,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 796,31 դրամ

ԱՄՆ-ը մտադիր Է միջին և փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել. Պոմպեո

CNN

Միացյալ Նահանգները մտադիր է ստեղծել միջին և փոքր հեռահարության հրթիռներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կառավարող Հանրապետական կուսակցության համազգային համագումարի մասնակիցների առջև ունեցած իր ճառում: Ելույթը տեսագրվել է Երուսաղեմում, որտեղ Պոմպեոն գտնվել է օգոստոսի 24-ին մերձավորարևելյան շրջագայության շրջանակում:

«Այսօր նախագահ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն դարձել է ավելի ուժեղ, Ուկրաինան զենքի պաշտպանական համակարգեր ունի, իսկ Ամերիկան հրաժարվել է վնասակար պայմանագրից, որպեսզի մեր երկիրը կարողանա հրթիռներ կառուցել՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- հայտարարել է Պոմպեոն՝ նկատի ունենալով միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման ռուս-ամերիկյան պայմանագիրը, որից ԱՄՆ-ը դուրս եկավ անցած տարվա օգոստոսին:

Բացի դրանից, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը քննադատության տարափ է թափել Չինաստանի հասցեին: Ըստ որում Պոմպեոն կրկին մեղադրել է Պեկինի խշխանություններին, որ նրանք իբր համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մինչդեռ, ԱՄՆ-ի նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրնափը վճականորեն պաշտպանում է ամերիկյան շաերը ՉԺՀ-ի հետ հարաբերություններում, համոզված է Պոմպեոն: ԱՄՆ-ի վարչակազմը, հիշեցրել է պետքարտուղարը, վերանայել է Վաշինգտոնի համար «ծիծաղելիորեն անարդարացի» առևտրական համաձայնությունները Պեկինի հետ, որոնք նախկինում «ճեղքվածք էին առաջացնում» ամերիկյան տնտեսությունում: Պոմպեոյի տեսակետով՝ Թրամփը, 2017 թվականի հունվարին դառնալով ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար և որը ձգտում է հասնելու վերընտրման, իրականացրել է «հանդուգն նախաձեռնությռւուններ գործնականում աշխարհի բոլոր մասերում»:

«Ամերիկան պաշտպանված է ավելի լավ, քանի որ նախագահ Թրամփը կենագործեց իր «Ամերիկան առաջին տեղում» հայեցակարգը: Դա էլ, հնարավոր է, նրան չդարձրեց ամենից շատ ժողովրդականություն վայելող (մարդը) այլ երկրի ցանկացած մայրաքաղաքում: Սակայն դա գործեց (ի շահ ամերիկացիների)»,- կարծում է Փոմպեոն:

ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությոնները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 7 կմ/ժ
17 C°
 
10°  19° 
22.10.2020
  20° 
23.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: