ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ հարցը

Արևելյան Միջերկրական ծովում ածխաջրածինների պաշարների պատճառով Աթենքի և Նիկոսիայի հետ Անկարայի հակամարտության էսկալացիան կդառնա Եվրոպական խորհրդի նիստի գլխավոր թեման, որի ժամանակ ԵՄ-ն կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ հարցը, փոխանցում է Euractiv-ը։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ԵՄ մյուս երկրների նրա գործընկերներն արդեն քննարկել են «միջոցառումների տիրույթը, որը կկարողանային նախաձեռնել Թուրքիայի նկատմամբ»,- AFP-ի փոխանցմամբ ասել է Լե Դրիանը։

ԵՄ առաջնորդները միաժամանակ պատրաստվում են հանդիպել սեպտեմբերի 24-ին երկօրյա գագաթնաժողովում, որի ժամանակ լուծելու են Անկարայի դեմ տարածաշրջանում իր գործունության պատճառով պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Լե Դրիանը Թուրքիայի նախագահին կոչ է արել իր տարածաշրջանային խնդիրների շուրջ բանակցություններ սկսել մինչև Եվրոպական խորհրդի առաջիկա նիստը։ «Թուրքերը պետք է ցույց տան, որ այս հարցը կարող է քննարկվել,- France Inter ռադիոյին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ - Եթե դա այդպես է, ապա մենք կարող ենք բարենպաստ մթնոլորտ ստեղծել բոլոր խնդիրների լուծման համար»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: