ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

Նախագահը կարևորել է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման օրենքի նոր կարգավորումները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքները: 

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները և հարակից 5 օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. սեպտեմբերի 7-ին:

Հանրապետության նախագահը կարևոր է համարում բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով օրենքների ընդունմամբ առաջարկվող նոր կարգավորումները:

Միևնույն ժամանակհաշվի առնելով Օրենքների զգալի ազդեցությունը մարդկանց անձնական և հանրային կյանքի վրաինչպես նաև այն հանգամանքըոր Օրենքներով նախատեսվում է մարդու որոշ հիմնարար իրավունքների սահմանափակման հնարավորությունՀանրապետության նախագահն ընդգծում է նոր կարգավորումների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառման անհրաժեշտությունը:

Օրենքների կիրարկման ընթացքում պետք է երաշխավորվեն յուրաքանչյուր անձի անձնական տվյալներիներառյալ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններիարդյունավետ պաշտպանության իրավունքը և դրա իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանումըանձի տեղեկատվություն փնտրելու և ստանալուհավաքների կազմակերպման սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման բացառումըյուրաքանչյուր անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Օրենքներով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն համաչափ և հստակայդ նպատակով առաջարկում ենքանհրաժեշտության դեպքումընդունել լրացուցիչ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավակարգավորումներ:

Հանրապետության նախագահը կարևորում էոր Օրենքներով առաջարկվող յուրաքանչյուր միջոցառում և դրա իրականացման համար նախատեսված ժամկետ լինի համաչափ բնակչության անվտանգության և առողջության պաշտպանության նպատակինիսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնող մարմինների գործողություններըհամարժեք լինեն իրավիճակին։

Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 7 կմ/ժ
25 C°
 
16°  27° 
26.09.2020
15°  27° 
27.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: