ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը կարծում Է, որ Օբաման ոչնչի դիմաց է ստացել Նոբելյան մրցանակ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ նախորդ դեմոկրատ Բարաք Օբաման հանարժանիորեն Է ստացել Խաղաղության Նոբելյան մրցանակը, փոխասնցում է ՌԻԱ Նովոստին:

«Հիշում եք, մեր մեծ նախագահին, այո՞. Բարաք Հուսեյն Օբամային. նա այն (մրցանակը) ստացավ անմիջապես (պաշտոնն ստանձնելուց հետո): Նրան հարցրել են. «Ինչո՞ւ դուք այն ստացաք»:

Իսկ նա չկարողացավ դա բացատրել, հիշո՞ւմ եք…Իսկ հետո (Ջո) Բայդենն ասաց. «Իսկ ի՞նձ»: Իսկ նրանք պատասխանեցին. «Ո՞վ Է նա, գրողը տանի, և իսկ ի՞նչ Է նա արել»: Օբաման այն ոչ արժանիորեն Է ստացել»,-ասել Է Թրամփը՝ հանդես գալով Նևադայում անցկացված հանրահավաքում: Դրա հետ մեկտեղ Թրամփը հիշեցրել Է, որ իրեն օրերս երկու անգամ այդ մրցանակին են առաջադրել արաբա-իսրայելական և կոսովո-սերբական հակամարտությունների կարգավորման ջանքերի համար: «Բայց ֆեյք ԶԼՄ-ներն այդ մասին չեն հաղորդել»,-ասել Է նախագահը: Օբաման մրցանակն ստացել Է «միջազգային դիվանագիտության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար» ձևակերպմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: