ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 729,18 դրամ ԱՐԾԱԹ - 361,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 957,49 դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին անհատական հանդիպումների են հրավիրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)  Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկը: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ:

Համանախագահները վերանայել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ուշադրությունը կենտրոնացնելով հատկապես հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած լարվածությանը հաջորդող զարգացումների վրա: Համանախագահները մանրակրկիտ ուսումնասիրել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հայտարարություններն ու մտահոգությունները: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է համանախագահներին տեղում տիրող անվտանգության իրավիճակի մասին և ողջունել նախապատրաստությունը մոնիթորինգային գործողությունների վերականգնման համար:

Համանախագահներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար  Զոհրաբ Մնացականյանի հետ և նախարարներին անհատական հանդիպումների են հրավիրել առաջիկա շաբաթների ընթացքում հստակեցնելու իրենց  համապատասխան դիրքորոշումները՝ լուրջ, առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների վերականգնման նպատակով:

 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
   
04.12.2020
   
05.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: