ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ազդարարեցին բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ ջանքերի ակտիվացման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ի հայտարարությամբ ազդարարեցին բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու մասին:

Միևնույն ժամանակ համանախագահների հայտարարությունը վկայում է, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշում լարվածությունից հետո կողմերի դիրքորոշումներում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ կամ առնվազն դիրքորոշումների կոշտացում, ինչը,  ըստ էության, այս պահին անհնար է դարձնում համանախագահների և կողմերի միջև համատեղ հանդիպումը:

Համանախագահները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին «առաջիկա շաբաթների ընթացքում անհատական հանդիպումների են հրավիրել հստակեցնելու իրենց համապատասխան դիրքորոշումները՝ լուրջ, սուբստանտիվ և առանց նախապայմանների բանակցությունների վերականգնման նպատակով»:

Թեև համանախագահների հայտարարության մեջ, սովորականի նման, բացակայում է հասցեականությունը, սակայն գաղտնիք չէ, որ նախապայմանների, սպառնալիքների լեզվով խոսում է բացառապես Ադրբեջանը: Ավելին, վերջին շրջանում ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից ապակառուցողականության ավելի խորացման այն դեպքում, երբ  Հայաստանը երբեմն շատ ավելի կառուցողական կեցվածք էր ընդունում, քան կարելի էր: Հիշեցնենք, որ հայկական կողմը, մասնավորապես ԱԳ նախարարը, հայտարարել է բանակցային գործընթացը ցանկացած պահի վերսկսելու պատրաստակամության մասին:

Համանախագահների հատարարության մեջ կրկին կիրառվում է սուբստանտիվ բանակցություններ տերմինը: Սուբստանտիվ բանակցությունների վերսկսումը վերջին շրջանում, այդ թվում նաև տավուշյան դեպքերից հետո, Ադրբեջանի հիմնական պահանջներից է բանակցային գործընթացում: Այս տերմինի ադրբեջանական մեկնաբանությունը որոշակի մարտահրավերներ է ստեղծում հայկական կողմերի համար, քանի որ նախատեսում է կարգավորման առանձին տարրերի քննարկում և պայմանավորվածությունների ձեռքբերում: Ուստի, կարևոր է համանախագահների հետ համապատասխան աշխատանքներ իրականացնել, որպեսզի ադրբեջանական կողմի այս սիրելի տերմինը համանախագահների կողմից չընկալվի նույն մեկնաբանությունը:

Ընդհանուր առմամբ, հայկական կողմերը պետք է օգտագործեն այս որոշակի վերամեկնարկի հնարավորությունը մեր դիրքորոշումը, մեր մտահոգությունները համանախագահների և միջազգային հանրության համար ավելի ընկալելի դարձնելու, նախկինում արված խնդրահարույց հայտարարությունները խմբագրելու ՝ առանց նոր մարտահրավերներ առաջացնելու համար հայկական երկու պետությունների ազգային շահերի համար: Միջազգային հանրության համար պետք է ընկալելի դառնան տավուշյան դեպքերից հետո Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում գերակայությունների վերանայումը:

Հիշեցնենք, Տավուշում ադրբեջանական սադրանքից հետո պաշտոնական Երևանը սկսել էր ակտիվորեն պնդել հետաքննության մեխանիզմների ներդման անհրաժեշտության վրա: Սակայն համանախագահների հայտարարության մեջ ոչ միայն հղում չկա 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո այս հարցով կողմերին միջև ձեռք բերված Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին, այլև որևէ խոսք չկա հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության մասին:

Հայատարարության մեջ համանախագահները նշել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից մոնիթորինգային գործողությունների վերականգնման ուղղությամբ նախապատրաստության մասին: Սա, բնականաբար, որոշակի ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանային լարվածության թուլացման հարցում, սակայն դա չի կարող դիտվել հայկական կողմի պահանջներիհամատեքստում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.12.2024
       
    15.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: