Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերադասավորումները Հայաստանի համար նոր հնարավորություններ և մարտահրավերներ են ստեղծում

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի միջև սեպտեմբերի 15-ին ստորագրվեցին հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերը: ԱՄԷ-ն և Իսրայելը հարաբերությունների կարգավորման մասին հայտարարել էին դեռ մեկ ամիս առաջ: Բահրեյնն ավելի ուշ միացավ, այսպես կոչված, Աբրահամյան համաձայնագրերին և հայտարարեց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին:
Դոնալդ Թրամփը, ում միջնորդությամբ հնարավոր էր դարձել համաձայնագրերի ստորագրումը, այս փաստաթղթերը բնութագրեց որպես տարածաշրջանում «հիմք համապարփակ խաղաղության համար»:
Սակայն դեռ վաղ է գնահատականներ տալ, թե որքանով Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման այս գործընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Այո՛, մի կողմից Իսրայելի հետ ԱՄԷ-ի և Բահրեյին հարաբերությունների կարգավորումը նվազեցնում է տարածաշրջանում առկա բաժանարար գծերն ու կայունության և զարգացման հնարավորություններ ստեղծում, մյուս կողմից` այս համաձայնագրերի կնքումն ավելի է խորացնում տարածաշրջանում առկա բաժանարար գծերը:
Իսրայելի հետ արաբական այս երկրների հարաբերությունների կարգավորումը, ինչպես և ակնկալվում էր, բավականին կոշտ արձագանք ստացավ պաղեստինցիների կողմից: Նրանք այս համաձայնագրերը դիտում են որպես պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում տասնամյակներ գործող համաարաբական դիրքորոշման թուլացում:
Ըստ էության, Թրամփի վարչակազմն իր միջնորդական առաքելությամբ հետապնդում է նաև այս նպատակը: Իր նախագահության ողջ շրջանում Թրամփը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում մեկ անգամ չէ, որ միակողմանիորեն ընդունել է խիստ իսրայելամետ որոշումներ` առնչվող կարգավորման առանցքային հարցերին՝ ճանաչելով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք, ճանաչելով Արևմտյան ափում հրեական բնակավայրերի օրինականությունը և վերջապես ներկայացնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ծրագիրը՝ հայտնի դարձած «Դարի գործարք» անվամբ, որն ուղղված է սպասարկելու Իսրայելի շահերը:
Ամերիկյան վարչակազմի այս միակողմանի գործողությունները, բնականաբար, շատ սուր ընդունվեցին Պաղեստինում՝ անհնարին դարձնելով Պաղեստինին բանակցային սեղան վերադարձնելու հեռանկարը: Արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը կարող էր էլ ավելի խորացնել պաղեստինյան քաղաքական ուժերի միջև տարաձայնությունները՝ ստիպելով Պաղեստինին հետևել վերջիներիս օրինակին և նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն այսօր մենք ականատես ենք լինում միանգամայն այլ գործընթացի: ԱՄԷ-ի և Բահրեյնի կողմից Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը ստիպել է պաղեստինյան քաղաքական ուժերին մի կողմ դնել առկա տարաձայնությունները և հանդես գալ միասնական ճակատով:
Ի՞նչ կունենանք դրա արդյունքում՝ խաղաղությո՞ւն, թե՞ Մերձավոր Արևելքում լարվածության հերթական աճ, դժվար է կանխատեսել: Արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանն այս պահին պաղեստինցիներն արձագանքել են Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից հրթիռներ արձակելով:
Արաբական երկրների և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը խորացնում է նաև բաժանարար գծերը կապված Իրանի հետ: Թրամփի վարչակազմը երբեք չի թաքցրել, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու նպատակով աշխատում է դաշնակից արաբական երկրների և Իսրայելի միջև կոալիցիա ստեղծել: Արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կուլիսային աշխատանքներ են ընթանում Թրամփի իշխանության գալուց ի վեր: Առաջիկա ամիսներին Վաշինգտոնում ակնկալում են արաբական մի շարք երկրների և Իսրայելի միջև հարաբերութունների կարգավորման նոր համաձայնագրերի ստորագրում, ինչն, ի դեպ, լուրջ դիվիդենտներ է ապահովում Թրամփի համար նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Ամենահավանական թեկնածուներն են Օմանը, Սուդանը, Լիբանանը: Խոսվում է նաև Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին, սակայն Էր-Ռիադը, առանց որի վերոնշյալ գործարքները՝ հատկապես Բահրեյնի դեպքում, դժվար թե հնարավոր լինեին, կարծես թե, դեռևս նման քայլի պատրաստ չէ՝ պայմանավորված իսլամական աշխարհում իր խորհրդանշական դերով:
Հակաիրանական այս դաշինքի ձևավորումն արդյունքում կարող է ունենալ միանգամայն հակառակ ազդեցություն՝ Թեհրանին դրդելով ավելի ակտիվացնել և կոշտացնել իր տարածաշրջանային քաղաքականությունը, ինչը կարող է Մերձավոր Արևելքում լարվածությունը հասցնել վտանգավոր մակարդակի:
Նկատենք, թեև ԱՄՆ-ում ավելի շատ շեշտը դնում են արաբա-իսրայելական դաշինքի հակաիրանական բնույթի վրա, այն կարող է վերածվել նաև տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության դեմ պայքարի առանցքի, քանի որ դաշինքում արդեն ներգրավված և նախատեսվող երկրները հիմնականում հստակ հակաթուրքական տրամադրություններ ունեն, և այսօր Թուրքիային դիմակայությունը վերջիններիս օրակարգում բավականին մեծ տեղ է զբաղեցնում:
Արդյունքում, արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը ոչ միայն ուղղակի ազդեցություն ունի արաբա-իսրայելական օրակարգի և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի վրա, այլև ուժային լուրջ վերադասավորումներ կարող է առաջացնել Մերձավոր Արևելքում:
Սա Հայաստանի համար, որը տրամադրված է ակտիվացնել իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, որոշակի հնարավորություններ է ստեղծում: Մասնավորապես, այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները հնարավորություն են ընձեռնում Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթաց նախաձեռնել, ինչն արաբական և իսլամական աշխարհում Հայաստանի շահերի առաջմղման հարցում դրական ազդեցություն կարող է ունենալ: ԱՄԷ-Իսրայել գործարքը դրական ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստան-Իսրայել հարաբերությունների համար. Իսրայելի համար այս գործարքը Ծոցի արաբական երկրների էներգառեսուրսների շուկա մուտքի հնարավորություն է տալիս, ինչը նվազեցնում է այդ երկրի համար Ադրբեջանի կարևորությունը:
Սակայն տարածաշրջանում տեղի ունեցող վերադասավորումների արդյունքում մեր դիրքավորումը պետք է լինի բավականին զգույշ և լավ հաշվարկված՝ բացառող հակաիրանական ցանկացած ենթատեքստ:
Այս նպատակով պետք է ակտիվ աշխատանքներ սկսել Թեհրանի հետ՝ բացառելու համար վերջինիս կողմից մեր գործողությունների սխալ ընկալումը բոլոր մակարդակներում, ինչպես օրինակ դա եղավ Թել-Ավիվում դեսպանություն բացելու հարցում, և Իրանի հետ երկկողմ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ՝ չմոռանալով, որ Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն:
Չպեք է մոռանալ նաև, որ տարածաշրջանում ուժերի այս վերադասավորումները կարող են փոխվել ԱՄՆ-Իրան միջուկային գործարք կնքելու դեպքում: Բայդենի հաղթանակի դեպքում բավականին մեծ է հավանականությունը, որ Միացյալ Նահանգները կվերադառնա 2015 թվականին կնքված գործարքին, իսկ Թրամփն իր վերընտրվելու դեպքում խոստանում է Իրանի հետ նոր միջուկային գործարք կնքել:
-
09:27
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
-
09:24
Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար
-
07:32
Երիտասարդական ԵԱ. Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
-
11:45
ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 1,03 կմ/ժ