ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 729,18 դրամ ԱՐԾԱԹ - 361,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 957,49 դրամ

Բայդենը կոչ է արել Թրամփին հրաժարական տալ

Politico

Նախագահի դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Ջո Բայդենը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հեռանա իշխանությունից` կորավիրուսով պայմանավորված իրավիճակին իր կողմից տրված արձագանքի պատճառով: Այս մասին հաղորդում է Hill-ը:

«Ամբողջ հարցը մեկն է` ֆոնդային բորսան: Նա չի ուզում, որ ինչ-որ բան պատահի: «Ամբողջ հարցը նրա վերընտրման մեջ է: Դա պետք է մտահոգի ամերիկյան ժողովրդին»,- ասաց Բայդենը` վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի վերջին մեկնաբանությունները, ով ամերիկացիներին կոչ է անում դիմակներ կրել` վիրուսի տարածումը կանխելու համար:

«Պետք է ուս ուսի կանգնեք ամերիկացի ժողովրդի հետ: Նախագահը պետք է լքի իր պաշտոնը»,- ասել է Բայդենը:

Բայդենի խոսքերը հնչեցվել են այն բանից հետո, երբ Թրամփը հերքել էր Ռեդֆիլդի մեկնաբանությունը պատվաստումների ժամկետների, դիմակների բաշխման և արդյունավետության վերաբերյալ: Ռեդֆիլդը Կոնգրեսին հայտնել էր, որ պատվաստանյութը դժվար թե հասարակության համար հասանելի լինի հաջորդ տարվա «երկրորդ կամ երրորդ եռամսյակում»: Բացի այդ, Ռեդֆիլդը դիմակների օգտագործումն «ամենակարևոր և ամենահզոր հանրային առողջապահական գործիքն» էր անվանել վիրուսի տարածման դեմ պայքարում:

Թրամփը հայտարարել էր, որ Ռեդֆիլդը «պարզապես սխալվել է», և դա «սխալ տեղեկություն էր»: «Կարծում եմ` նա պարզապես սխալվել է… Կարծում եմ` նա սխալ է հասկացել հարցը»:

 


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
   
03.12.2020
   
04.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: