ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկացի իրավապահները Թրամփին հասցեագրված թույն պարունակով փաթեթ են բացահայտել

channel3000

ԱՄՆ իրավապահ մարմինները «ռիցին» տեսակի թույն պարունակող փաթեթ են որսացել, որը հասցեագրված է եղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով պաշտոնյաներին, փաթեթը առգրավվել է այս շաբաթ:

Երկու հետազոտություն է իրականացվել՝ հաստատելու համար «ռիցինի» առկայությունը: Սպիտակ տան համար ուղարկվող ամբողջ փոստը տեսակավորվում և ստուգվում է հարակից կառույցում նախագահի նստավայր մտնելուց առաջ:

Հետաքննությունների դաշնային բյուրոն և Գաղտնի ծառայությունը հետաքննում են միջադեպը:

«Ռիցինն» ուժեղ թունավոր նյութ է, որը ստացվում է գերչակի հատիկներից: Այն բազմիցս կիրառվել է ահաբեկչական գործողությունների ժամանակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: