Թուրք-ադրբեջանական համատեղ ջանքերը կարող են արդյունքում Հայաստանին և Արցախին կանգնեցնել փաստի առաջ

Վերջին օրերին Ադրբեջանը զգալիորեն ակտիվացրել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական, քարոզչական հարձակումը, որին անմասն չի մնում նաև Թուրքիան:
Թուրքիան տավուշյան դեպքերից հետո նույն աննախադեպ ինտենսիվությամբ շարունակում է Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ հռետորաբանությունը՝ այդ թվում նաև Ադրբեջանին հրահրելով Հայաստանի և Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի:
Թուրքական այս քաղաքականությունը, իհարկե, Հայաստանին ստիպել է ավելի լրջորեն մոտենալ Հայաստանի համար Թուրքիայից բխող անվտանգային մշտական մարտահրավերին և վերանայել իր մասնակցությունը հակաթուրքական դաշինքներում: Սակայն այսօր, ինչպես ցույց տվեց վերջին օրերին Անկարայի հայտարարություններին պաշտոնական Երևանի արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, այս պահին մենք ուղղակի փորձում ենք ակտիվացնել հարաբերությունները հակաթուրքական դաշինքներում ներգրավված երկրների հետ, իսկ Թուրքիայի կողմից հնչող մեզ ուղղված սպառնալիքներին վերաբերմունքը շարունակում է մնալ ոչ ադեկվատ:
Բաքվի հիստերիային զուգահեռ վերջին օրերին մենք ունեցանք Հայաստանի դեմ, այդ թվում նաև ուժի և ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարություններ Թուրքիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների մակարդակով: Հայաստանի կողմից այս հայտարարություններին տեսանելի համարժեք գործողություններ և քայլեր դեռևս չեն հետևել: Ինչ վերաբերում է դիվանագիտական խողովականերով հնարավոր արձագանքներին, ապա հաշվի առնելով Թուրքիայի կողմից հնչող մեղադրանքները և սպառնալիքները՝ միայն դիվանագիտական խողովակներով արձագանքը հնարավոր չէ համարել համարժեք:
Պաշտոնական Երևանը պետք է հնարավոր բոլոր առիթներով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի Հարավային Կովկասում Թուրքիայի ապակառուցողականության և Հայաստանի նկատմամբ ուժի և ուժի կիրառման սպառնալիքներին: Ընդ որում, առանձնահատուկ կարևոր է Մինսկի խմբի արձագանքը, որի աշխատանքի կապակցությամբ Թուրքիան պարբերաբար դժգոհություն է հայտնում: Թուրքիան, հանդիսանալով ԵԱՀԿ մինկի խմբի անդամ, սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը և Ղարաբաղյան հակամարտության գոտում մեծացնում է զինված էսկալացիայի հավանականությունը: Սակայն, ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Մինսկի խումբը և համանախագահությունը, չեն շտապում համարժեք գնահատականներ տալ Թուրքիայի գործողություններին, ինչն արդյունքում նպաստում է Ղարաբաղյան հակամարտության կարգավուման հարցում իր ազդեցությունն ու դերակատարումը մեծացնելուն ուղղված Թուրքիայի հետևողական քայլերին, որոնք լայն աջակցություն են ստանում Բաքվի կողմից:
Հայաստանն այս կապակցությամբ հայտարարում է, որ ինքը Թուրքիային չի ընկալում և չի կարող ընկալել որպես միջնորդ, սակայն եթե մենք ճիշտ ժամանակին ակտիվ քայլեր չձեռնարկենք, այս ուղղությամբ թուրք-ադրբեջանական համատեղ ջանքերը կարող են արդյունքում Հայաստանին և Արցախին կանգնեցնել փաստի առաջ: Դրա համար բավարար է նայել Թուրքիայի ձեռագիրը հարևան տարածաշրջաններում:
այլ նյութեր այս թեմայով
- Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին:
- Երկրագունդ. Արցախյան հակամարտության շուրջ ակտիվ շփումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախյան...
- ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով Բոլոր դիտակետերը հագեցած են ֆորտիֆիկացիոն կառույցներներով, որոնք նախատեսված են ռազմական անձնակազմը հրազենային...
- Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը» Գործող իշխանության փորձերը՝ սեփական ձախողումներն ու դավաճանական քայլերը պայմանավորել ստացված «վատ ժառանգությամբ»...
- Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես,...
-
13:01
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում
-
12:44
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
-
12:42
Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը. Արմեն Սարգսյանի հայտարարությունը
-
12:19
Թուրքիան հայտարարել է Բայրաքթարների դեմ ռուսական «РЭБ»-ի «անարդյունավետության» մասին
-
11:59
Կիրականացվեն Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ
-
11:57
VPN-ի 21 միլիոն օգտատիրոջ տվյալների բազան հայտնվել է համացանցում
-
11:44
Գարեգին Բ-ն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին
-
11:32
Վրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոնները
-
11:31
ՌԴ խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում
-
11:11
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. Արմեն Սարգսյան
-
11:01
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 172216-ի
-
10:39
ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. ՄԱԿ-ի խոսնակ
-
10:06
Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
-
09:49
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
19:15
Մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ
-
18:09
Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում
-
15:02
Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը. Արմեն Սարգսյան
-
14:14
15։00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք
-
13:51
Ստեփանակերտի մերձակայքում` Կրկժան թաղամասի հարևանությամբ, տեղի կունենա զինամթերքի վնասազերծում
-
12:19
Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի. Արցախի ԱԳՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ