ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքներն, այդ թվում՝ տարածքներն ազատելու հարցեր. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության կողմից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը մեջբերելու ճշգրտությունը, հայտնում է Aysor.am-ը:

«Ինչ վերաբերում է նախարարի խոսքերի մեջբերման ճիշտ լինելուն, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և, սկզբունքորեն, այս հարցերն ուղղել այն աղբյուրներին, որտեղից ստացվել է այս տեղեկատվությունը: Հետևաբար, դրա վրա ես նույնիսկ կանգ չեմ առնելու: Դուք քաջատեղյակ եք մեր դիրքորոշմանն այս հարցի շուրջ, և մեծ խնդրանք ունենք՝ առաջնորդվեք դրանով, այլ ոչ թե տարատեսակ մեկնաբանություններով, որոնք ռուսական կողմը չի անում», - հայտարարել է Զախարովան:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, Մարիա Զախարովան հայտարարել է, որ այսօր ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախկինում հնչեցված հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային հարցերի լուծումը, ինչպես նաև դրա շուրջ տարածքների ազատումը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: