Համանախագահող երկրների ղեկավարները խուսափել են Թուրքիայի ապակառուցողական պահվածքին գնահատականներ տալուց

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ղեկավարներն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի 5-րդ օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Համանախագահող երկրների ղեկավարները, մասնավորապես, կոչ են արել «անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև» և «առանց նախապայմաններ առաջադրելու վերսկսել բանակցությունները»:
Հասցեականության և կողմերի գործողություններին հստակ գնահատակնների բացակայությունը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ավանդական ձեռագիրն է, այս հայտարարության միակ խնդիրը չեն:
Համանախագահող երկրների ղեկավարները հայտարարության մեջ չեն անդրադարձել բավականին կարևոր մի շարք հարցերի, որոնք այսօր վճռորոշ են ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության գոտում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում կայունության հաստատման համար:
Այսպես, թեև միջազգային հանրությունը սկսել է հստակ արձանագրել, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային ակտիվ մասնակցություն է ունենում Թուրքիան, համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունն այս առնչությամբ նույնիսկ «երրորդ երկրներին ուղղված» կոչ չի պարունակում՝ հակամարտությունը սրելու փորձերից զերծ մնալու վերաբերյալ: «Երրորդ երկրներ» ձևակերպումը վերջին օրերին օգտագործվում էր միջազգային հանրության կողմից՝ Թուրքիային կարգի հրավիրել իր ապարդյուն փորձերում:
Համանախագահների հայտարարության մեջ բացակայում է նաև անդրադարձը Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից տարածաշրջան վարձկաններ բերելու խնդրին:
Սա ևս բավականին հետաքրքիր է, քանի որ Արցախի դեմ ռազմական գործողություններին Սիրիայից և Լիբիայից բերված վարձկանների մասնակցության մասին վկայություններն արդեն ոչ միայն լրագրողական հետաքննություններում էին բարձրաձայնվում, այլ նաև հաստատում էին ստացել համանախագահող երկրներից Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտոնական մակարդակներում:
Կողմերը, կարծես թե, առնվազն հայտարարությունների մակարդակում, համակարծիք են հակամարտության գոտում Թուրքիայի նման պահվածքի անթույլատրելի լինելու հարցում: Ինչո՞ւ համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություն չկան հստակ գնահատականներ այս հարցերի վերաբերյալ, թեկուզ՝ ոչ հասցեական: Անհասկանալի է:
Այս երկու խնդիրների կապակցությամբ վերջին երկու օրվա ընթացքում իրենց մտահոգություններ են հայտնել ինչպես Ռուսաստանը, այնպեսլ է Ֆրանսիան: Առաջինի դեպքում հայտարարությունները գլխավորապես ոչ հասցեական էին, իսկ երկորդի դեպքում՝ հստակ մատնանշվում էր Թուրքիայի ապակառուցողական դերակատարումը: Միացյալ Նահանգները «երրորդ երկրների» մասնակցության խնդրին անդրադարձել է միայն սեպտեմբերի 28-ի պետքարտուղարության հայտարարության մեջ:
այլ նյութեր այս թեմայով
- ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությանը հասցվել է անդառնալի վնաս. Զախարովա Զախարովան ասել է, որ այս աղաղակող քայլի պատճառների մասին հստակ բացատրություն դեռ չի ստացվել։
- Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում Ոչ միայն չեն դադարում Բաքվից ու Անկարայից հնչող պահանջները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված,...
- Քոչարյանի պայմանավորվածությունները շարունակել է Սերժ Սարգսյանը, Սարգսյանի պայմանավորվածություններն ավարտվել են 2018-ին. Արթուր Հովհաննիսյան Կարգավիճակն ինքնանպատակ չէ, և ԼՂ հակամարտության բուն էությունը չպետք է մոռանալ:
- Լավրով-Միրզոյան ասուլիս. հիմնական շեշտադրումները Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
- Ի՞նչ էին ենթադրում Մադրիդյան սկզբունքներն ու դրանցում հանրաքվեի թեզը Միանշանակ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համաձայնություն տային այս սկզբունքներին, իսկ հետո նաև և՛ Հայաստանը,...
-
09:27
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
-
09:24
Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար
-
07:32
Երիտասարդական ԵԱ. Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
-
11:45
ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 1,03 կմ/ժ