ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է. Լավրով

AP

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է քաղաքական կարգավորում, այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները մնում են բանակցությունների սեղանին:

 «Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է: Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, բանակցությունների սեղանի վրա են, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է՝ դա Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային ազատումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքներներով և մինչ այդ սահմանելով՝  թե ինչպես պետք է որոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, Հայաստանի և Ղարաբաղի միջև պետք է լինի հուսալի կապ», - նշել է նա այսօր ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Լավրովի խոսքով, ՌԴ ռազմական դիտորդները կարող են ներառվել Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմների կազմում:

Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Մոսկվան չի կիսում հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: