Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Բայդեն,
Ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ Նահանգներն ու նրա ժողովրդին առաջնորդելու Ձեր գործունեության մեջ:
Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը:
Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջև առկա ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ:
Անշուշտ այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է հանդիսանում մեր երկրների միջև։
Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի հանդեպ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների:
Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու:
Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնոմ ընտրվելու առթիվ և ցանկանալ քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր գործունեություն»:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը «ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետության կողմից կմասնակցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան...
- Եվս մեկ հայազգի պաշտոնյա` ԱՄՆ նախագահի աշխատակազմում Նշվում է, որ Մարությանը հեռացել է Տրանսպորտային վարչության շրջանային վարչության (DDOT) տնօրենի պաշտոնից, որպեսզի...
- Կոնգրեսը ԱՄՆ հետախուզությանը կոչ է անում զեկույց ներկայացնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Արցախի վերաբերյալ Կոնգրեսի հայտը ներառված է 2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին օրինագծում, որը...
- Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում. Պոմպեո «ԱՄՆ-ը, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին, Մինսկի խմբի համանախագահներ են, որոնց հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի...
- Շերը Հայաստանին ու Արցախին օգնելու խնդրանքով դիմել է ԱՄՆ կառավարությանը Մեր աշխատանքը դեռ ավարտված չէ, մեր ժողովուրդը դեռ աջակցության կարիք ունի, եւ դուք կարող եք ինչ-որ բան անել։
-
16:28
Սյունիքում ականի պայթյունից վիրավորում է ստացել 2 փրկարար
-
16:08
Ի հիշատակ Հրանտ Դինքի՝ Ստամբուլի քաղաքապետը Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի
-
15:26
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:36
Մեկնարկել են «Աբու Դաբի կայունության շաբաթ 2021» ֆորումի առցանց միջոցառումները
-
14:27
Նոր, ավել համարձակ իշխանություններ են մեզ պետք․ Սեյրան Օհանյան
-
14:02
Վարչապետն ԱՆ աշխատակազմին է ներկայացրել Անահիտ Ավանեսյանին
-
13:06
Արցախի ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով
-
12:32
Արցախում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել
-
11:14
Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 1 բալի փոխարեն 0,5 տուգանային միավոր
-
11:10
Հադրութի, Ջաբրայիլի և Դավիթ Բեկ գյուղի նախկին տարածքից հայտնաբերվել է 8 աճյուն
-
10:39
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 164912-ի
-
09:26
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
09:25
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
-
07:53
Իրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել
-
20:40
Չավուշօղլուն նշել է, թե որ դեպքում Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ
-
19:59
Հնդկաստանը պատրաստվում է ՄիԳ-29 և Սու-30ՄԿԻ գնել Ռուսաստանից
-
19:31
Ղարաբաղի կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք վերսկսել են իրենց շփումները. Լավրով
-
19:00
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը
-
18:51
Ռուսաստանի և Չինաստանի զորավարժություններն ուղղված չեն Ճապոնիայի դեմ. ՌԴ ԱԳ նախարար
-
17:18
Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նրան փոխարինել է Արսեն Թորոսյանը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:12
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 5 կմ/ժ