ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են. Մանե Գևորգյան

Թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել:  Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:

Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների և ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը:

Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է և ինքներդ կարող եք ծանոթանալ դրան»,- գրել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: