ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկնարկել է 300 հազար դրամի չափով ֆինանսական աջակցության տրամադրումը տեղահանված արցախցիներին

Մեկնարկել է Արցախի կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիներին 300 հազար դրամ գումարի չափով աջակցության տրամադրման գործընթացը՝ «Հայփոստ»-ի բաժանմունքների միջոցով:

Շահառուներն աջակցության տրամադրման մասին անհատապես տեղեկացվում են հեռախոսային հաղորդագրության միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:
«Աջակցության այս ծրագրից օգտվելու համար դիմել է պոտենցիալ շահառուների 90 տոկոսը, որոնց դիմումները շարունակում են  դիտարկվել Արցախի կառավարության կողմից: Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներն աջակցության  այս գումարները սկսել են ստանալ դեռևս դեկտեմբերի 19-ից»,-ասաց Զառա Մանուչարյանը։
Ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիներին տրամադրվող աջակցության այս ծրագրից օգտվելու համար դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի հունվարի 11-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: