ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը չորրորդ ընտրություններն Է նշանակում կոալիցիայի փլուզումից հետո

© EPA-EFE/ABIR SULTAN

Իսրայելի Կնեսետը (խորհրդարան) պաշտոնապես արձակվել է. երկրին մարտի 23-ին սպասվում են նոր ընտրություններ: 23-րդ գումարման Կնեսետը պաշտոնապես արձակվել է վերջին ընտրություններից ինն ամիս անց:

Ավելի վաղ իսրայելական Կնեսետը նախնական հավանություն էր տվել խորհրդարանի արձակման և վաղաժամկետ ընտրությունների անցկացման օրինագծին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խորհրդարանի արձակման և վաղաժամկետ ընտրությունների անցկացման օրինագծի նախնական ընթերցումից հետո կոչ է արել կոալիցիայի գծով իր գործընկերոջը՝ «Կախոլ-Լավան» կուսակցության առաջնորդ Բենի Հանցին, դադարեցնել այդ նախաձեռնության առաջ տանելը: Հանցն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ իր խմբակցությունը պաշտպանելու է Կնեսետի արձակման օրինագիծը:

Նախարարի խոսքով՝ ինքը նման դիրք է զբաղեցրել վարչապետի հետ առաջացած տարաձայնությունների պատճառով: Քաղաքական ճգնաժամն Իսրայելում շարունակվում է 2019 թվականից: Երկրում երեք անգամ ընտրություններ են անցկացվել, և միշտ աջ և ձախ կուսակցությունները խորհրդարանում ստացել են մոտավորապես նույն քանակությամբ տեղեր, ինչը խոչընդոտել է կառավարության ձևավորմանը: 2019 թվականի ապրիլի և սեպտեմբերի ընտրությունների արդյունքներով՝ ո՛չ Հանցին, ո՛չ Նաթանյահուին չի հաջողվել կառավարություն ձևավորել: 2020 թվականի մարտին անցկացված ընտրություններից հետո Հանցը և Նաթանյահուն բանակցություններ են վարել ռոտացիոն կառավարության ձևավորման շուրջ, որոնք հաջողությամբ ավարտվել են ապրիլի վերջին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: