ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել ԿԽՄԿ-ին՝ Ղարաբաղին օգնելու համար

Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար: ՌԻԱ նովոստի-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ռուսաստանի կառավարության որոշմանը համապատասխան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե կամավոր մուտքագրվել է 2 միլիոն շվեյցարական ֆրանկ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար միջոցներ ձեռնարկելու հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար»,- տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ այս ուղղությունը դարձել է Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը:

«Մեր երկիրը լայնածավալ ջանքեր է գործադրում խաղաղ բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու և տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ»,- նշել են նախարարությունը՝ ավելացնելով, որ պատրաստ են հետագա փոխգործակցության Կոմիտեի հետ և հուսով, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատել իր լիազորությունների տակ գտնվող տարածքներում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: