ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի բնակչության 10 տոկոսը շուտով կստանա հնարավորություն պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Հայաստանի բնակչության 10 տոկոսին նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել: Պատվաստանյութն առաջին հերթին հասանելի է լինելու ռիսկի խմբում գտնվողների համար: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանն այսօր բանակցություններ է վարում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման համար: Գործող պայմանագիր կա COVAX Facility նախաձեռնության հետ, որի շրջանակում մոտ ապագայում նախատեսվում է պատվաստանյութ ներկրել ռիսկի խմբերի համար: Այս պահին բանակցություններ են վարվում պատվաստանյութերի ներկրման հստակ ժամանակահատվածի շուրջ:

Զուգահեռ բանակցություններ են վարվում նաև պատվաստանյութեր արտադրողների հետ՝ մինչև պատվաստանյութի հիմնական պխմբաքանակի ստանալը որոշակի քանակի ներմուժման շուրջ: Ակնկալվում է, որ որոշ քանակությամբ պատվաստանյութ Հայաստանում կհանտնվի մինչև հունվարի վերջ կամ փետրվարի սկզբում:

Մասնագետի խոսքով՝ բանակցություններն այս պահին վարվում են ռուսական «Sputnik-V», Pfizer /BioNTech, Moderna և Astrazeneca-ի պատվաստանյութերի շուրջ, քանի որ միայն այս չորսի արդյունավետությունն ու անվտանգությունն են ապացուցվել հետազոտությունների շրջանակում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: