Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված

Հայաստանին վաճառվող գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնացել է նույնը՝ հազար խորանարդ մետրի համար 165 դոլար: Լուրը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգեցին Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը:
Հիշեցնենք, որ 2019թ.-ի հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը սահմանին բարձրացավ 10 տոկոսով: Սպառողների համար սակագնի թանկացումից այդ ժամանակ հնարավոր եղավ խուսափել, սակայն 2020թ.-ի հուլիսից «Գազպրոմ» ընկերության հայտի հիման վրա վերանայվեցին նաև գազի ներքին սակագները: Եվ չնայած գործող իշխանությունը, որպես մեղմացուցիչ հանգամանք, շահարկեց փաստը, որ սակագինն անփոփոխ է մնացել շարքային սպառողի համար, իրականում գազի թանկացման հետևանքները լուրջ խնդիրներ առաջացրեցին տնտեսվարողների համար:
Խոսքն իհարկե առաջին հերթին ապրանքների և ծառայությունների թանկացմանն է վերաբերում, քանի որ տնտեսական պրոցեսների զգալի մասն իրականացվում է գազով: Բայց դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ հետևանքներն այսքանով չեն սահմանափակվելու թեկուզ միայն այն պատճառով, որ թանկացման օրակարգը «Գազպրոմ Արմենիայի» համար մնում էր արդիական:
Այսպես մտածելու կարևոր հիմքերից էին սակագնի թանկացման «Գազպրոմ Արմենիայի» հիմնավորումները, որոնց հաշվարկների հետ, ըստ էության, համաձայնեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Իսկ սակագնի մասնակի թանկացման փաստից հետո «Գազպրոմ Արմենիան» ոչ միայն հայտնեց, որ որոշումն իրենց համար մասնակի բավարարող է, այլև միանգամից կրճատեց աշխատակազմը: Իհարկե սակագնի թանկացման հայտի մասնակի բավարարումը չէր կարող հարցեր չառաջացնել նաև սպասարկման ծախսերի և որ ամենակարևորն է, մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանի սպասարկման տեսանկյունից: Այսինքն դեռևս նախորդ տարվա հուլիսին սակագնի բեռի թվացյալ անփոփոխ մնալը, կամ մասնակի ավելացումն իրականում ուներ առաջին հայացքից չերևացող խնդիրների շարք:
Պետք է հիշեցնել, որ սակագնի փոփոխությունների ողջ ընթացքը զուգակցվել է Հայաստանի իշխանությունների կողմից ՌԴ-ի հետ ունեցած բանակցությունների ֆոնին, և հետևաբար այդ բանակցությունները կարելի է համարել ձախողված: Այստեղ պարզապես պետք է հիշել մի նրբության մասին, որ գազային հարաբերությունները դժվար է համարել բացառապես տնտեսական բնույթի հարաբերություններ: Դա ավելի շատ քաղաքական բնույթի հարց է, և հետևաբար բացառապես տնտեսական գործոնները երբեմն կարող են այս դեպքում որոշիչ չլինել քաղաքական ընկալելի երկխոսության դեպքում: Իսկ նախորդ տարվա ընթացքում այս հարցի շուրջ Հայաստանի իշխանությունների իրար հաջորդող անհեռատես գործողությունները՝ սկսած Մյուլլերին ուղղված հայտնի նամակից, մինչև Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցը, դժվար է համարել դաշնակցային հարաբերություններին բնորոշ, ընկալելի գործընթաց:
Բնական է, որ այդորակ բանակցությունները դրական արդյունք չէին ապահովելու նաև հետագայում և դրա վկայությունն է այս տարվա առաջին եռամսյակի համար սակագնի պահպանումը նույն մակարդակում այն դեպքում, երբ գազի համաշխարհային շուկայում ստեղծված են նախադրյալներ այն նվազեցնելու համար:
Իսկ երբ այս ամենին հավելում ենք նաև պատերազմից հետո դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման հանգամանքը, ապա ավելի քան ակնհայտ է, որ մոտ ապագայում հնարավոր է՝ ունենանք գազի ներքին սակագնի ավելացման խնդիր: Պատճառը այն է, որ չնայած սահմանին գազը մենք ձեռք ենք բերում դոլարով, ներքին սպառման համար վճարում ենք դրամով: Իսկ այսօրվա սակագնի հիմքում սահմանված է մեկ դոլարի դիմաց 480 դրամը:
Այս իրավիճակում առավել քան երբևէ ունենք զուտ տնտեսական գործոնները մեղմելու և հետևաբար՝ գործընկեր երկրի հետ ընկալելի ու կանխատեսելի քաղաքական երկխոսության կարիք, ինչի ընդունակության բացակայությունն այս իշխանության կողմից ակնհայտ է:
այլ նյութեր այս թեմայով
- Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին Սյունիքի բնակչությունը և բիզնեսը նոր մարտահրավերների առաջ են կանգնած, բնականաբար ես, որպես էկոնոմիկայի նախարար,...
- Տնտեսություն. կոմունիկացիաների ապաշրջափակման հետևանքները "Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ" հաղորդման ընթացքում քննարկվեց կոմունիկացիաների ապաշրջափակման հետևանքների...
- 2020 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսության ակտիվությունն նվազել է 7.2%-ով Էական նվազում է արձանագրվել շինարարության ոլորտում՝ 11.2%, առևտրի շրջանառությունում՝ 13.5%, ծառայությունների ոլորտում՝...
- Տնտեսություն․ Դրամի փոխարժեքն ու պետական պարտքի մեծացումը «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման շրջանակներում քննարկվել են հայկական դրամի փոխարժեքի, ինչպես...
- Տնտեսություն. Հայաստանում գրանցված գնաճը, դրա շուրջ կանխատեսումները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման շրջանակներում քննարկվել են արցախցիներին ուղղված սոցիալական...
-
00:26
Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
-
22:40
Սերգեյ Լավրովն ու Ժոզեֆ Բորելը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը
-
22:08
Բայդենը կթույլատրի տրանսգենդերներին ծառայել բանակում
-
21:48
Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել 30 տոննա հումանիտար օգնություն, ներառյալ 2 միկրոավտոբուս
-
19:49
Արա Այվազյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի հետ քննարկել է հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը
-
19:26
Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
-
19:13
Այս տարի Սուրբ Սարգսի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են
-
18:50
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ
-
18:38
Եվրոպայի կենտրոնական բանկը կլիմայի փոփոխմանը նվիրված հատուկ կենտրոն կստեղծի
-
18:08
Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
-
17:50
ԵԱՏՄ երկրների վարչապետերը կհանդիպեն Ղազախստանում փետրվարի 5-ին
-
17:27
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկելու են Արցախյան հիմնախնդիրը
-
17:22
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել հայկական բեռնատարների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
-
17:11
Հայ ռազմագերիների հայրենադարձության հարցի քննարկումը չընդգրկվեց ԵԽԽՎ օրակարգում
-
17:01
ՄԻՊ-ն ուղեցույց է հրապարակել Արցախից տեղահանված մարդկանց համար
-
15:37
Քաղաքացիները կկարողանան փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները. ԿԲ
-
15:33
Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
-
15:16
Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները. վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները
-
15:03
Արցախի ԱԻՊԾ-ն ու ոստիկանությունը ներառվում են ներքին գործերի նախարարության կազմում
-
14:40
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 3 կմ/ժ