ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,924.1 դրամ ԱՐԾԱԹ - 438.48 դրամ ՊԼԱՏԻՆ - 19,630.75 դրամ

Բայդենը ծագումով քուրդ է և նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել. թուրք նախկին պատգամավոր

Ryan Collerd / Bloomberg via Getty Images file

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից  նախկին պատգամավոր Օրհան Միրօղլուն, որը նաև կուսակցության Կենտրոնական որոշումների գործադիր խորհրդի անդամ է, առաջ է քաշել այն տարօրինակ տեսությունը, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իրականում քուրդ է: Այս մասին հայտնում է «Թերթ»-ը՝ հղում կատարելով ahvalnews.com թերթին:

Միրօղլուն իր թվիթերյան էջում գրել է. «Քուրդ մի ընկեր, որի հետ վերջերս խոսեցի, ասաց, որ չնայած դժվար է հավատալ, որ դա լուրջ է, սակայն դժվար չէ կռահել, թե որն է նպատակը: Ինչ-որ մեկն ասել է, որ Բայդենի իսկական անունը Չիմոյե Բահաթթին Աղա է: Նա սերում է քրդական ընտանիքից, որը Երևանից ԱՄՆ է գաղթել և ծագումով Բիրուկի ցեղից է»:

Աղբյուրը նկատում է, որ հայտնի մարդականց էթնիկ ծագման մասին անհավատալի պնդումները տարիներ շարունակ տարածված են եղել Թուրքիայում: Այդպիսի քննարկում է ծավալվել նաև Շեքսպիրի շուրջ, որի անվան ծագումնաբանությունը Թուրքիայում բացատրվում էր որպես Շեյխ Պիր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 6 կմ/ժ
0 C°
 
-1°  10° 
10.03.2021
   
11.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: