ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ պետքարտուղարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է  Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, փոխանցում է Panorama.am-ը։

ԱՄՆ պետդեպարտամենտի  պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, այլ հարցերի թվում նրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի առաջ մղումը՝  օգնելու Հայաստանին ու Աբրբեջանին բանակցել տևական ու կայուն քաղաքական կարգավորման հասնելու շուրջ։

Պետքարտուղարը հայտնել է ԱՄՆ աջակցությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Շվեդիայի նախագահությանը, ինչպես նաև ԵԱՀԿ տարածաշրջանում  ձգձգվող հակամարտությունները, կլիմայի անվտանգության ամրապնդումը, ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության հարցերը ուշադրության կենտրոնում պահելը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: