ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը բանակցություններ է վարել Սի Ցզինպինի հետ

AFP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսային բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Հեռախոսազրույցի ընթացքում Բայդենն իր հավատարմությունն է հայտնել  «ամերիկացիների անվտանգությունը, բարգավաճումը, առողջությունն ու ապրելակերպը», ինչպես նաև Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ազատությունն ու բացությունը պաշտպանելու հարցում:

Երկու ղեկավարները մտքեր են փոխանակել COVID-19 համավարակին հակազդելու, առողջապահության համաշխարհային անվտանգության, կլիմայի փոփոխության և զենքի տարածման ընդհանուր մարտահրավերների վերաբերյալ:

Բացի այդ, Բայդենը մտահոգություն է հայտնել Պեկինի «հարկադրական և անազնիվ տնտեսական պրակտիկայի», Հոնկոնգում հետապնդումների և Սինցզյան քաղաքում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: