ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը ենթակառուցվածքների վերաբացման հարցը փորձում է «վաճառել» Հայաստանի ու միջազգային հանրության վրա

Ադրբեջանն իր համար կարևոր ենթակառուցվածքների վերաբացումը փորձում է «վաճառել» Հայաստանի ու միջազգային հանրության վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Իլհամ Ալիևը հաղորդակցության վերաբացումը դիտարկում է, որպես Արցախյան հակամարտությունն անցյալում թողնելու մեկնարկային քայլ:

Ստացվում է` նա մի կողմից ցանկանում է Հայաստանի տարածքով Նախիջևանը կապել Ադրբեջանի արևմտյան շրջաններին, ի դեպ՝ միջանցքի միջոցով, այսինքն՝ այդ ճանապարհի հանդեպ վերահսկողություն ունենալով:  Մյուս կողմից՝ դա փորձում է «վաճառել» Հայաստանի ու միջազգային հանրության վրա և ցույց տալ, որ «մենք արդեն բարի հարևաններ ենք, կոնֆլիկտն անցյալում է, մյուս հարցերն ինքնուրույն կլուծենք, դե կարգավիճակի հարց էլ վաղուց ենք ասել, որ չկա»:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի գործող իշխանությունը: Ինչպես միշտ անհասկանալի է. ԱԳՆ-ն կարծես օրակարգ ձևավորելու փորձեր է անում, վարչապետը ոչ տեսնում ոչ նկատում է շուրջը կատարվողը, ԱԳՆ-ի ու վարչապետի խոսնակները հերքում են Ալիևի խոսքերը, փոխվարչապետն էլ բանակցում է ենթակառուցվածքների վերաբերյալ ադրբեջանական երազանքների շուրջ»,- գրել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: