Ավելի շատ խուճապ է առաջացնում ոչ թե բուն գնաճն, այլ այսպիսի իշխանություն ունենալն՝ իր մակերեսային պատկերացումներով

Էկոնոմիկայի նախարարի հորդորը՝ խուճապի չմատնվել, ինչպես ինքն է ձևակերպում, «ինչ-որ մեկ ամսվա գնաճից», առաջացնում է մի շարք հարցեր ու մտահոգություններ առնվազն մի քանի հարթությունում:
Նախ, ազգային վիճակագրությունն է ֆիքսում գների հետ կապված բավական բացասական միտումներ, որոնք փաստում են՝ խոսքն ընդհանրապես ինչ-որ մեկ ամսվա գնաճի մասին չէ: Մասնավորապես, սպառողական գների 12-ամսյա աճը՝ 2021թ.-ի փետրվարի տվյալը 2020թ.-ին փետրվարի նկատմամբ, կազմել է 5,3 %: Ընդ որում սննդամթերքի գնաճը կազմել է 7,8 %, հագուստի և կոշիկի գնաճը կազմել է 5,2 %, առողջապահությանը՝ 5,6 %: Մեկ տարվա կտրվածքով առաջին անհրաժեշտությանն առնչվող ապրանքների և ծառայությունների այս մակարդակի գնաճը դժվար է պատկերացնելը մեկ ամսվա տրամաբանության ներքո և առավել ևս՝ ոչ միայն դժվար, այլև որևէ կերպ բարոյական չէ պատկերացնելը, թե ինչպես, օրինակ, թոշակառուն այս պայմաններում խուճապի չմատնվի:
Խնդիրն ավելի սուր է դառնում հատկապես նույն ժամանակահատվածի համար բնակչության եկամուտների նվազման ֆոնին: Կրկին միայն պաշտոնական տվյալներով մեկ տարվա ընթացքում միջին անվանական աշխատավարձը մեր երկրում նվազել է 3,8 %-ով, որից պետական ոլորտում անկումը կազմել է 0,1 %, ոչ պետականում՝ 5,4 %: Եթե այս ամենին հավելենք նաև հանգամանքը, որ մեր երկրում պաշտոնական տվյալներով միայն նախորդ տարվա ընթացքում 20 հազարին մոտ տնտեսվարող սուբյեկտներ են դադարեցրել իրենց գործունեությունը, իսկ դա նշանակում է գործազրկության կտրուկ աճ, ապա եկամուտների հետ կապված վիճակն ավելի ակնհայտ է դառնում:
Էկոնոմիկայի նախարարի այդ հայտարարությունն, ամեն ինչից զատ, նաև ինքն իրեն հակասող է: Քերոբյանը մի կողմից խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, մյուս կողմից պնդում, որ պետք է հասկանանք թանկացումների ֆունդամենտալ հիմքերը: Իսկ թանկացումների ֆունդամենտալ հիմքերն են դրամի շարունակական արժեզրկումը, տնտեսական հակաճգնաժամային քաղաքականության բացակայությունը, այսպիսով՝ անորոշության բարձր մակարդակ, քաղաքական տարատեսակ բացասական ազդակները բիզնեսին, ապրանքների ու ծառայությունների գնագոյացման համար որոշիչ համարվող գազի ու հոսանքի սակագների բարձրացումը և այլն: Այսինքն հենց միայն ֆունդամենտալ հիմքերը իրապես պատկերացնողները պիտի հասկանային, որ առնվազն մտահոգվելու շատ մեծ առիթ ունեն ու մարդկանց հանգստացնելու անհաջող փորձերի հեղինակներն առաջին անհանգստացնողները պիտի լինեն: Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատուների նմանատիպ և հանրությանը հայտնի այլ մոտեցումները ստեղծում են մի իրավիճակ, երբ ավելի շատ խուճապ է առաջացնում ոչ թե բուն գնաճն, այլ այսպիսի իշխանություն ունենալն՝ իր մակերեսային պատկերացումներով:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ–ում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը. ԱԺ–ն ընդունեց նախագիծը Նախագծի համահեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երեկ խորհրդարանում նախագիծը...
- 100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում Տեսանելի է, որ նվազման միտում ցուցադրած ենթաինդեքսները և՛ քանակապես են գերազանցում, և՛ անկման տեմպով: Դրական տեղաշարժ...
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 10.75 տոկոս Նա նշեց, որ 2023 թվականի սկզբին ՀՀ-ի տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում...
- ԵԱԶԲ-ն 2023 թվականին Հայաստանում կանխատեսում Է ՀՆԱ-ի տեմպերի և գնաճի նվազում Ըստ բանկի սպասումների՝ արտահանման աճը կզսպվի մեր երկիր արժույթի ներհոսքի (այստեղ տեղափոխված օտարերկրյա քաղաքացիների,...
- Պետական պարտքն ավելացել է Բայց ցանկացած պարագայում պարտքի ներգրավման գործընթացում առանցքային նշանակության հարց է՝ դրա արդունավետ ծախսումը,...
-
19:05
Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 5,14 կմ/ժ