ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՏՄՊՊՀ-ն հրավիրում է ընդգրկվելու հանձնաժողովին կից գործող տնտեսական մրցակցության հարցերով հասարակական խորհրդի կազմում

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված իր խնդիրները և գործառույթներն իրականացնելիս կարևորում է համատեղ ակտիվ աշխատանքների իրականացումը քաղաքացիական հասարակության և բիզնես ոլորտի ներկայացուցիչների, շահագրգիռ անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտների հետ:

Այս նպատակով հանձնաժողովին կից ստեղծվել է տնտեսական մրցակցության հարցերով հասարակական խորհուրդ, որի գործունեության նպատակներն են հանձնաժողովին աջակցելը, տնտեսվարող սուբյեկտներին և հասարակությանը տնտեսական մրցակցության վերաբերյալ հարցերին մասնակից դարձնելը, մրցակցային միջավայրի զարգացմանը նպաստելը։

Հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկության դեպքում կարող եք մինչև սույն թվականի մարտի 25-ը դիմել հանձնաժողով` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնելով հետադարձ կապի տվյալները, ինչպես նաև տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող գործունեության ամփոփ նկարագիրը։

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել (+374 60) 830–840 հեռախոսահամարով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: