ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մենք կճանաչենք Հայոց ցեղասպանությունը». Սպիտակ տան խոսնակ

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է իրականացնել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը», - այս մասին հունական «Ekathimerini»-ին ասել է Սպիտակ տան խոսնակը:

«Ekathimerini»-ն գրում է, որ այս մասին խոսնակն ասել է՝ պատասխանելով կոնգրեսական Բոբ Մենենեսի նախաձեռնությամբ մոտ 40 կոնգրեսականների նամակի վերաբերյալ մեկնաբանությանը, որով Բայդենին կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Խոսնակն ասել է, որ Բայդենի վարչակազմը պարտավորվել է ապահովել, որ նման վայրագությունները չկրկնվեն, և որ դրա համար վճռական է անցյալի ոճրագործությունների ճանաչումը:

Panorama-n հիշեցնում է, որ The Hill պարբերականին ևս Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ  Բայդենի վարչակազմը «պարտավորվում է խթանել մարդու իրավունքների հարգանքը և ապահովել, որ նման վայրագությունները չկրկնվեն» և որ «սրա կարևոր մասը պատմության ճանաչումն է»։

Հավելենք, որ կոնգրեսականների նամակում ասվում է, որ մինչ օրս ԱՄՆ-ի ոչ մի նախագահ չի հաստատել  Հայոց ցեղասպանության պատմական փաստերը, որը տևել է 1915-1923 թվականներին և հանգեցրեց մոտ 2 միլիոն հայերի բռնի տեղահանմանը, որոնցից 1,5 միլիոնը դաժանորեն սպանվեցին:
«Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում էին Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: Մենք ձեզ հորդորում ենք՝ խախտել մեղսակցության այս օրինակը՝ պաշտոնապես ճանաչելով, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,-ասվում է նամակում։

Հիշեցնենք, որ դեռևս նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը հստակորեն արտահայտել են իրենց աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: