ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն բաց է Իրանի հետ դիվանագիտական փոխգործակցության համար. Սպիտակ տան խոսնակ

AP Photo/Alex Brandon

ԱՄՆ-ը շարունակում է բաց մանլ Իրանի հետ դիվանագիտական ​​համագործակցության համար, ինչը թույլ կտա երկու կողմերին վերադառնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացմանը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտական գործընթացի շարունակությանը, որպեսզի որոշենք հետագա քայլերը: Երբեմն դրա համար ժամանակ է պետք, և մենք հստակ հասկացել ենք դա Իրանի հետ նախորդ բանակցություններից: Մենք պատրաստ ենք արդյունավետ դիվանագիտական համագործակցություն վերսկսելու համար, որպեսզի հասնենք նրան, որ երկու կողմերն էլ վերադառնան միջուկային ծրագրի իրագործմանը: Քննարկումներ և փոխգործակցություն սկսելու առաջարկն ուժի մեջ է մնում»,- ասել է Փսակին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: