ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը

AP

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ 2024 թվականին կարող է կրկին առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է որդու՝  Էրիկ Թրամփի կնոջ՝  Լարա Թրամփին տված հարցազրույցում:

Նա մասնավորապես հարցրել է, թե արդյոք հույս կա, որ նա կրկին կառաջադրվի 2024-ին որպես նախագահի թեկնածու՝ Թրամփն ասել է. «Դուք կարող եք հույս ունենալ: Ես դա կարող եմ ասել»: «Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք պետք է օգնենք մեր երկրին»,- հավելել է նա:

Թրամփը համոզմունք է հայտնել, որ  իր վարչակազմին հաջողվել է հաջողություններ գրանցել մասնավորապես Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ հարաբերություններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: