ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աբսուրդ է այս տարվա մարտը նախորդ տարվա մարտի հետ համեմատելը

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կառավարության նիստում բյուջետային եկամուտների աճի մասին քննարկմանը: Նա գրել է.

«Տնտեսության վերականգնման մասին  դրական լուրեր ձևավորելու չնահանջող համառությունը

Կառավարության նիստին կրկին թիրախավորվեց բյուջետային եկամուտների, ՀԴՄ-ներով և այլ հաշվարկային փաստաթղթերով գործարքների ավելացումը (ընթացիկ տարվա մարտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ):

Նախ հարց է՝ կհաստատվի՞ արդյոք այս լուրը պետական վիճակագրության կողմից: Պարզապես հիշեցնեմ, որ փետրվարին Կառավարության նիստում առաջին 15 օրերի ՀԴՄ-ների գործարքների ավելացումը հետագայում պաշտոնական վիճակագրության կողմից փաստացի հերքվեց՝ այդ ժամանակահատվածում առևտրաշրջանառությունում գրանցված  11,3 % անկումով:

Բայց մյուս կողմից, աբսուրդ է այս տարվա մարտը նախորդ տարվա մարտի հետ համեմատելու արդյունքում գրանցված աճը վերականգնման հիմք համարելը՝ հաշվի առնելով, որ նախորդ տարվա մարտ ամիսը հակահամաճարակային գործողությունների արդյունքում տնտեսական լոքդաունի շրջան էր և բախվել էր բյուջետային եկամուտների հավաքագրման լրջագույն խնդրի հետ:

Իրականում տնտեսական գործընթացների որոշակի վերականգնում ունենք և դա դրականորեն կածանցվի նաև վիճակագրությունների վրա, բայց տնտեսական աճի դեռևս պահպանվող բացասական ցուցանիշի պայմաններում վաղ է հետճգնաժամային փուլի մասին խոսելու համար»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: