ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են. ես արժանապատիվ եղբայրության կողմնակից եմ. Միքայել Մինասյան

Հայաստանն այսօր պատերազմելու ռեսուրս չունի, Հայաստանը խաղաղության այլընտրանք չունի, Նիկոլ Փաշինյանի առաջարկը խաղաղություն չէ, կապիտուլյացիա է, խայտառակությունն ու պարտությունը տարբեր բաներ են, մենք չենք պարտվել, մենք դավաճանվել ենք ու խայտառակվել։ Այս մասին այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Արցախի մասին իմ գնահատականը հետևյալն է՝ մենք պարտվել ենք, որովհետև դավաճանվել ենք, հետևաբար՝ խայտառակվել ենք։ Մենք չենք կարող շարունակել խայտառակված երկիր մնալ, մենք պետք է արժանապատիվ խաղաղության աշխատանքներ սկսենք, իսկ դրա համար մենք պետք է ընտրենք, թե ո՞ր կենտրոնի վրա ենք հենվում», - ասաց նա։

Մինասյանը նշեց՝ պիտի հասկանանք՝ ում շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ, գտնենք, կառուցենք և գնանք առաջ։

«Միանգամից ասեմ՝ այսօր դա Մոսկվան է, դրան այլընտրանք չկա, ով ինչ ասում է՝ խաբում է, բայց նույնիսկ այսօր Մոսկվայի հետ հարաբերություններում ՀՀ-ն պարտվողական կարգավիճակում է»,-ասաց նա։

Միքայել Մինասյանն ընդգծեց՝ ինքը ՌԴ-ի հետ եղբայրության կողմնակից է։ «Ես արժանապատիվ եղբայրության կողմնակից եմ։ Դա էլ է աշխատանք, դա էլ է դիվանագիտություն։ Մենք այսօր պետք է հետ բերենք մեր լավ ելակետային դիրքերն առաջին հերթին Մոսկվայում», - ասաց նա։

«ՀՀ և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են։ Ես խոսում եմ այսօրվա մասին, չգիտեմ ինչ կլինի 5 տարի հետո, բայց դա էլ արդեն դիվանագիտության արվեստ է, պրոֆեսիոնալիզմ, այնպես անել, որ քո հիմնական դաշնակցի շահերը միշտ լինեն համահունչ քո շահերի հետ», - նշեց Մինասյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: