ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը փորձում է ոչ միայն իր ազդեցությունը մեծացնել Ուկրաինայի տարածքում, այլ նաև իր նկրտումներն իրականություն դարձնել Ղրիմի հարցում

hurriyetdailynews.com

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է Ուկրաինայում պատերազմի վերսկսմանը, աջակցում է Մինսկի պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, չի ճանաչում Ղրիմի «բռնակցումը» Ռուսաստանի կողմից, աջակցում է «Ղրիմի հարթակին», խորացնում է Ուկրաինայի հետ հարաբերությունները ռազմական ոլորտում, սակայն այն ուղղված չէ երրորդ երկրի դեմ… Ահա այս ուղերձները հղեց Թուրքիայի նախագահն ուկրաինացի իր պաշտոնակցի՝ Վլադմիրի Զելենսկիի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ: Տպավորություն է ստեղծվում, որ ագրեսիվ քաղաքականությամբ հայտնի Թուրքիայի նախագահը սկսել է կառուցողականություն դրսևորել, սակայն դա միայն առաջին հայացքից:

Իրականում Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Անկարայում կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց Էրդողանի վարած երկակի չափանիշների քաղաքականությունը: Վերջինս հավատարիմ մնալով իր վաղեմի սովորությանը կրկին փորձ է կատարում հմտորեն մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Նախ նշենք, որ ռուս-թուրքական օրակարգը չի կարելի կապել միայն Ուկրաինայի, Դոնբասի և Ղրիմի հետ: Այդ օրակարգն ավելի լայն է, հետևաբար՝ մեկ վայրում առաջացած խնդիրներն ուսումնասիրելիս հարկավոր է դիտարկել այդ օրակարգն ամբողջությամբ վերցրած: Սակայն, եթե միայն նայենք այս հարցում տիրող իրավիճակին, ապա մի կողմից Էրդողանը փորձում է հավաստիացնել Ռուսաստանին, որ իր գործողություններն ուղղված չեն վերջինիս դեմ, մյուս կողմից իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ուկրաինայի «տարածքային ամբողջականությանը» և  քննարկում Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարելու հնարավորությունները: Նման քաղաքականությամբ Էրդողանը փորձում է ոչ միայն իր ազդեցությունը մեծացնել Ուկրաինայի տարածքում,  այլ նաև իր նկրտումներն իրականություն դարձնել Ղրիմի հարցում: Բանն այն է, որ Դոնբասում ստեղծված պայթունավտանգ իրավիճակը և Ուկրաինայի ներկայիս նախագահի բարիդրացիական դիրքորոշումն Էրդողանի նկատմամբ մի շարք հնարավորություններ են ստեղծում այդ թվում վերջինիս հեռահար նպատակների համար: Այս համատեքստում հարկ է նշել, որ «կառուցողականության» ներքո «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն» աջակցություն հայտնելը հենց այդ հեռահար նպատակների իրականացման մի մասն է կազմում: Էրդողանը բազմիցս է  նշել հատկապես Ղրիմի նկատմամբ ունեցած իր նկրտումների մասին: Անցած տարի թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում վերջինս հանդգնեց բացահայտ նշել, որ Ռուսաստանը «1783 թվականին Ղրիմը վերցրել է Օսմանյան կայսրությունից», ուստի թերակղզին «պետք է վերադարձվի ժամանակակից Թուրքիային»: Իսկ  «վերադարձի» համար Ղրիմը Ռուսաստանի կազմում մեկ բան է, Ուկրաինայի կազմում մեկ այլ բան՝ հատկապես աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների ֆոնին:

Սակայն Էրդողանը գիտակցում է, որ Ղրիմի հարցում Ռուսաստանի հետ անմիջական պայքարի մեջ մտնելը լի է լինելու մարտահրավերներով առաջին հերթին իր երկրի համար: Այդ իսկ պատճառով վերջինս մի կողմից փորձում է «հավաստիացնել» Ռուսաստանին, որ Ուկրաինայի հետ հարաբերությունների սերտացումն ուղղված չէ վերջինիս դեմ, մյուս կողմից փորձում է իր նպատակին հասնել այլ, այսպես ասած, զարտուղի ճանապարհով՝  Արևմուտքի ներգրավմամբ: Հասկանո՞ւմ են Ռուսաստանում Թուրքիայի այս երկակի քաղաքականությունը, իհարկե, այո: Այդ մասին լավագույնս երևում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախօրեին արած հայտարարությունից, որում վերջինս մասնավորապես կոչ է անոմ Թուրքիային «չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները և զերծ մնալ Ուկրաինայի հետ այս կամ այն ​​ռազմական տեխնիկա մատակարարելու հնարավորության մասին քննարկումներ անցկացնելուց»...  

Ամփոփելով կարելի է ասել, որ տեղի ունեցող զարգացումներն առնվազն չեն բացառում ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի սրացում շատ մոտ ապագայում: Այն ամենն ինչ այսօր տեսանելի է, թույլ է տալիս եզրակացանել, որ մենք այս պահին այդ հարաբերությունների սրացման նախաշեմին ենք գտնվում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: