Հայաստանի իշխանությունը երկակի քաղաքականություն է վարում թուրքական ապրանքների նկատմամբ

Հայաստանի իշխանության ներկայացուցիչերը հավաստիացնում են, որ Կառավարությունը հակված է երկարաձգել թուրքական ապրանքների արգելքի ժամկետը: Վերջնական սպառման ապրանքների մասով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ արգելքը կերկարաձգվի՝ մանրամասնելով, որ մինչ թուրքական ծագման ապրանքների արգելքի սահմանումը Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 220 մլն դոլարի պատրաստի արտադրանք:
Փոխվարչապետի պնդումը, որ դա հայրենական տնտեսվարողների համար շուկայի ազատվող ծավալ է, ճիշտ է, բայց այդ գնահակատանն ավելի լուրջ կընկալվեր, եթե չլինեին մի քանի իրողություններ:
Այս ողջ գործընթացում բավական մեծ դերակատում կարող էր և դեռ կարող է ունենալ Կառավարությունը՝ ի դեմս այնպիսի գործողությունների կամ ծրագրերի նախաձեռնության, որոնք պետք է աշխատեին ի նպաստ հայրենական արտադրության խթանման: Ընդգծենք, որ ոչ ճգնաժամային իրավիճակում, գուցե վերջնական սպառման ապրանքների արգելքը միայն բավարար լիներ տեղական արտադրողների համար ինքնակարգավորվելու և ազատված շուկայում արագ դիրքավորվելու տեսանկյունից, սակայն երբ այդ արգելքը համընկավ կորոնավիրուսի և պատերազմի արդյունքում առաջացած ճգնաժամային իրավիճակի հետ, հատկապես Հայաստանի նման փոքր տնտեսությունների համար ինքնակարգավորման հավանականությունը փոքր է, եթե չասենք՝ զրոյական: Արդյունքում, Թուրքիայից ներմուծվող պատրաստի արտադրանքին առավելապես փոխարինում են ոչ թե տեղական արտադրանքն, այլ՝ ուրիշ երկրներում մաքսազերծում անցած թուրքական ապրանքները: Ըստ էության, ներմուծման ուղիներն են փոխվել, իրականությունը՝ գրեթե մնացել է անփոփոխ: Այդ մասին թերևս վկայում են շուկայի անգամ անզեն աչքով արված ուսումնասիրությունները, երբ չնայած Թուրքիայից Հայաստան ներմուծման ծավալները պաշտոնական վիճակագրության համաձայն միայն հունվար- փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են ավելի քան հինգ անգամ, շուկայում թուրքական ապրանքների համարժեք նվազում չկա: Ավելին, հստակ կարող ենք արձանագրել, որ թուրքական ապրանքների դուրսմղում հայկական շուկայից, ըստ էության տեղի չի ունեցել, չնայած գործող արգելքին:
Շատ հաճախ կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ այդ գործընթացի համար ժամանակ է պետք, ինչը սխալ չէ: Բայց հիշեցնենք, որ արգելքի որոշումից (2020թ. հոտկեմբեր) մինչև դրա ուժի մեջ մտնելը (2021թ. հունվար) ժամանակ կար, որը փաստացի այս ուղղությամբ արդյունավետ չի օգտագործվել:
Այս ամենին զուգահեռ, Կառավարության և ոչ մի անդամ դեռ հստակ պատասխան չունի՝ արգելքի երկրորդ ժամկետը կերկարաձգվի՞, թե՝ այնուամենայնիվ ոչ: Ե՛վ էկոնոմիկայի նախարարը, և՛ փոխվարչապետը խոսում են Կառավարության հակվածության, բայց ոչ՝ հստակ որոշման մասին: Սա տեղական արտադրողին կամ ներմուծող տնտեսվարող սուբյեկտին կամ ֆիզիկական անձին շարունակում է պահել անորոշության մեջ, հետևապես՝ որոշակի այլընտրանքային գործողություններից զերծ:
Մյուս իրողությունը թուրքական արտադրանքի նկատմամբ հայկական իշխանությունների չկողմնորոշված դիրքավորումն է: Մի կողմից թուրքական պատրաստի արտադրանքի արգելք է մտցվում, մյուս կողմից տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում թուրք-ադրբեջանական շուկաների տնտեսական հնավորությունների մասին քարոզչություն իրականացվում: Մի կողմից ԵԱՏՄ-ում թուրքական ապրանքները ներմուծման արտոնություններից զրկելու նախաձեռնությամբ է հանդես գալիս Հայաստանը, մյուս կողմից կառավարությունը թույլ է տալիս հայկական ընկերություններից որոշներին ներկրնել թուրքական գյուղմթերք և դա մաքսազերծելուց հետո արտահանել երրորդ երկրներ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ:
Ակնհայտ է, որ գործող իշխանության կողմից այս երկակի քաղաքականության պարագայում թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանված արգելքը պետք է կորցներ սահմանված նպատակներին ծառայելու բոլոր հնարավորությունները, որոնց մասին բարձրաձայնվել է բազմիցս, այդ թվում՝ նաև իշխանությունների կողմից:
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
-
14:21
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 3,6 կմ/ժ