Թուրքական ծագում ունեցող ապրանքների մուտքի արգելք. հակվածություն կա, որոշակիություն՝ ոչ
«Հիմա վերլուծվում է թուրքական ապրանքների արգելքի ազդեցության հարցը Հայաստանի տնտեսության վրա և դրա հետ կապված կկայացվեն համապատասխան որոշումներ»: Նման մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ նախարարության հակվածությունը առաջիկայում արգելքի ժամկետի կրկին երկարաձգումն է: Քերոբյանը նաև նշել է երկարաձգման անհրաժեշտության մասին մինչև այն պահը, «երբ հարաբերությունները սիմետրիկորեն կկարգավորվեն, այսինքն` մենք էլ կարողանանք ապրանքներ արտահանել Թուրքիա»:
Մի կողմ թողնենք խնդիրը, որ Թուրքիայի հետ համաչափ տնտեսական հարաբերությունների հաստատման խնդիրը միայն պետությունների միջև ֆորմալ գործող արգելքները չեն: Առնվազն հայկական տնտեսության համար այդպիսի համաչափության հասնելու համար կան նաև այլ առարկայական խոչընդոտներ, որոնցից ամենաակնհայտներից, օրինակ, թուրքական ապրանքների հետ մրցակցության խնդիրը: Ի դեպ, սա հարց է, որի ուղղությամբ գործողությունների ձեռնարկման հրաշալի առիթ կարող էր հանդիսանալ հենց արգելքի ժամանակահատվածը:
Ընդ որում, մրցակցությունն այստեղ վերաբերում է ոչ միայն հայրենական արտադրության ապրանքների գին-որակ հարաբերակցությունը նույնանուն թուրքական ծագման ապրանքների հետ համեմատած, այլև՝ դեպի Հայաստան ներկրվող թուրքական ապրանքների փոխարեն այլընտրանքային շուկաների, առևտրային գործուն խողովակների վերաբերյալ հայ գործարարներին պատճաշ ներկայացմանը, դեպի այդ հնարավորություններ ուղղորդմանը:
Առհասարակ, 44-օրյա պատերազմի օրերին տրամաբանորեն ընդունված որոշումը՝ թուրքական ծագման ապրանքների արգելքի սահմանումը, բազմիցս նշել ենք, որ կարող էր դառնալ «պետություն-բիզնես-սպառող» համագործակցության հաստատման լավագույն ձևաչափի ձևավորման առիթ: Սակայն այսօր արդեն հստակ կարող ենք արձանագրել, որ դա տեղի չունեցավ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների պատճառներով: Դրանց թվում՝ պետության կողմից միջնաժամկետ գործողությունների հստակության բացակայությունը: Արգելքի առաջին առավելագույն ժամկետի սահմանումից ի վեր Հայաստանի կառավարությունը չի ունեցել հստակություն հաջորդիվ երկարաձգելու որոշման հետ կապված: Ինչպես առաջին անգամ իշխանությունները ժամկետի երկարաձգմանը նախորդող շրջանում չունեին շատ հստակ պատասխան ինչ են անելու, այնպես էլ այսօր՝ երկրորդ անգամ էմբարգոյի երակարաձգման որոշման մասին Էկոնոմիկայի նախարարությունում խոսում են հակվածության, հավանականության մասին, որոշակի «եթե»-ների պարագայում: Եթե նախորդիվ «եթե»-ն նախարարը բացատրում էր «քաղաքական և այլ առաջնահերթությունները չխանգարելով», ապա այսօր գործընթացի երակարակեցության գրավականը սիմետրիկ հարաբերությունների հաստատումն է: Որքան էլ այստեղ լինի օբյեկտիվության նշույլ, տնտեսվարողի համար սա անորոշության որոշակի ֆոն է:
Իսկ այդ ընթացքում, հայրենական արտադրողը այնուամենայնիվ զերծ չմնաց շուկայում թուրքական ապրանքների հետ մրցակցությունից, իսկ թուրքական ապրանքների վերավաճառքով զբաղվող անձինք դրանց ձեռքբերման ուղիները պարզապես փոխեցին: Անշուշտ, թուրքական ապրանքների քանակի որոշակի նվազում տեղի ունեցավ, բայց մեծ հաշվով արգելքն իր ողջ պոտենցիալով չնպաստեց իր հիմնական նպատակներից՝ հայրենական արտադրողի համար թուրքական ապրանքների մրցակցային ճնշումից ձերբազատվելուն:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ