ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի իշխանությունը երկակի քաղաքականություն է վարում թուրքական ապրանքների նկատմամբ

Հայաստանի իշխանության ներկայացուցիչերը հավաստիացնում են, որ  Կառավարությունը հակված է երկարաձգել թուրքական ապրանքների արգելքի ժամկետը: Վերջնական սպառման ապրանքների մասով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ արգելքը կերկարաձգվի՝ մանրամասնելով, որ մինչ թուրքական ծագման ապրանքների արգելքի սահմանումը Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 220 մլն դոլարի պատրաստի արտադրանք:

Փոխվարչապետի պնդումը, որ դա հայրենական տնտեսվարողների համար շուկայի ազատվող ծավալ է,  ճիշտ է, բայց այդ գնահակատանն ավելի լուրջ կընկալվեր, եթե չլինեին մի քանի իրողություններ:

Այս ողջ գործընթացում բավական մեծ դերակատում կարող էր և դեռ կարող է ունենալ Կառավարությունը՝ ի դեմս այնպիսի գործողությունների կամ ծրագրերի նախաձեռնության, որոնք պետք է աշխատեին ի նպաստ հայրենական արտադրության խթանման: Ընդգծենք, որ ոչ ճգնաժամային իրավիճակում, գուցե վերջնական սպառման ապրանքների արգելքը միայն բավարար լիներ տեղական արտադրողների համար ինքնակարգավորվելու և ազատված շուկայում արագ դիրքավորվելու տեսանկյունից, սակայն երբ այդ արգելքը համընկավ կորոնավիրուսի և պատերազմի արդյունքում առաջացած ճգնաժամային իրավիճակի հետ, հատկապես Հայաստանի նման փոքր տնտեսությունների համար ինքնակարգավորման հավանականությունը փոքր է, եթե չասենք՝ զրոյական: Արդյունքում, Թուրքիայից ներմուծվող պատրաստի արտադրանքին առավելապես փոխարինում են ոչ թե տեղական արտադրանքն, այլ՝ ուրիշ երկրներում մաքսազերծում անցած թուրքական ապրանքները: Ըստ էության, ներմուծման ուղիներն են փոխվել, իրականությունը՝ գրեթե մնացել է անփոփոխ: Այդ մասին թերևս վկայում են շուկայի անգամ անզեն աչքով արված ուսումնասիրությունները, երբ չնայած Թուրքիայից Հայաստան ներմուծման ծավալները պաշտոնական վիճակագրության համաձայն միայն հունվար- փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են ավելի քան հինգ անգամ, շուկայում թուրքական ապրանքների համարժեք նվազում չկա: Ավելին, հստակ կարող ենք արձանագրել, որ թուրքական ապրանքների դուրսմղում հայկական շուկայից, ըստ էության տեղի չի ունեցել, չնայած գործող արգելքին:

Շատ հաճախ կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ այդ գործընթացի համար ժամանակ է պետք, ինչը սխալ չէ: Բայց հիշեցնենք, որ արգելքի որոշումից (2020թ. հոտկեմբեր) մինչև  դրա ուժի մեջ մտնելը (2021թ. հունվար) ժամանակ կար, որը փաստացի այս ուղղությամբ արդյունավետ չի օգտագործվել:  

Այս ամենին զուգահեռ, Կառավարության և ոչ մի անդամ դեռ հստակ պատասխան չունի՝ արգելքի երկրորդ ժամկետը կերկարաձգվի՞, թե՝ այնուամենայնիվ ոչ: Ե՛վ էկոնոմիկայի նախարարը, և՛ փոխվարչապետը խոսում են Կառավարության հակվածության, բայց ոչ՝ հստակ որոշման մասին:  Սա տեղական արտադրողին կամ ներմուծող տնտեսվարող սուբյեկտին կամ ֆիզիկական անձին շարունակում է պահել անորոշության մեջ, հետևապես՝ որոշակի այլընտրանքային գործողություններից զերծ:

Մյուս իրողությունը թուրքական արտադրանքի նկատմամբ հայկական իշխանությունների չկողմնորոշված դիրքավորումն է: Մի կողմից թուրքական պատրաստի արտադրանքի արգելք է մտցվում, մյուս կողմից տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում թուրք-ադրբեջանական շուկաների տնտեսական հնավորությունների մասին քարոզչություն իրականացվում: Մի կողմից ԵԱՏՄ-ում թուրքական ապրանքները ներմուծման արտոնություններից զրկելու նախաձեռնությամբ է հանդես գալիս Հայաստանը, մյուս կողմից կառավարությունը թույլ է տալիս հայկական ընկերություններից որոշներին ներկրնել թուրքական գյուղմթերք և դա մաքսազերծելուց հետո արտահանել երրորդ երկրներ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ:

Ակնհայտ է, որ գործող իշխանության կողմից այս երկակի քաղաքականության պարագայում թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանված արգելքը պետք է կորցներ սահմանված նպատակներին ծառայելու բոլոր հնարավորությունները, որոնց մասին բարձրաձայնվել է բազմիցս, այդ թվում՝ նաև իշխանությունների կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: