ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեխնիկական խափանումների օրինաչափությունը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցի քվեարկությանը:

«Այս հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է տեղի ունեցել: Մենք նույնպես այնքան էլ չենք հավատում զուգադիպությունների»,- գրել է նա Instagram-ում՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչու է ինքը դեմ քվեարկել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում հայ ռազմագերիների հարցը ներառելուն: Պախոմովը հավելել է, որ պատվիրակության անդամները համապատասխան դիմում են ներկայացրել:

Հիշեցնենք, որ 2019թ. հունիսին ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնի իրավունքի վերականգման հարցին դեմ քվեարկելուց հետո ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: