Ադրբեջանը չի պատրաստվում բարիդրացիություն անել Հայաստանի հետ
Ալիևի հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է ոչ միայն ուժով սպառնալ Հայաստանին, այլև նպատակաուղղված հայատյացություն քարոզել սեփական սերունդներին:
Ադրբեջանի նախագահի երեկ հրապարակված հարցազրույցի մեջ մի քանի կարևորագույն շեշտադրում կար՝
- Ադրբեջանը կյանքի կկոչի Զանգեզուրի միջանցքը՝ անկախ Հայաստանի կամքից: «Եթե ցանկանան ավելի հեշտ կլուծեն, չցանկանան՝ ուժով կլուծենք»,- ասել էր Ալիևը:
- Ադրբեջանը թույլ չի տալու, որ Հայաստանը կրկին մարտունակության այնպիսի մակարդակի հասցնի իր բանակը, որ սպառնալիք ներկայացնի Ադրբեջանի համար:
- Ռազմավարի պուրակի նպատակն է, որ ադրբեջանցի ժողովուրդը երբեք չմոռանա «հայերի վանդալիզմը»:
- Ադրբեջանը միջազգային դատական ատյաններ է դիմելու Հայաստանի կողմից իրեն հասցված վնասի հատուցման հարցով:
- Ադրբեջանը կատարել է եռակողմ պայմանավորվածությունը, ինչը նշանակում է՝ գերիներին վերադարձնել չի պատրաստվում:
- Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը պատրաստ է համագործակցության՝ զուգահեռ ապահովելով սեփական շահերի պաշտպանությունը:
Այս ամենը կարելի է ամփոփել մեկ բանաձևի մեջ՝ Ադրբեջանը սահմանելու է նորանոր ցանկություններ և ցանկացած եղանակով ձգտելու է հասնելու դրանց, իսկ Հայաստանը մշտապես դիտարկելու է որպես թշնամի և պոտենցիալ սպառնալիք: Սա է ներկայիս իրողությունների պարագայում Ադրբեջանի քաղաքականությունն ու մոտ ապագայի տեսլականը:
Այս համատեքստում Հայաստանի գործող իշխանության եղբայրության քարոզն ու Ադրբեջանի ու Թուրքիայի թշնամի լինելը հարցականի տակ դնելը ոչ միայն անհարիր, այլև վտանգավոր է: Դա ուղղակի նշանակում է շարունակել պարտությունը և օրեցօր նոր զիջումներ անել՝ անիմաստ հույս փայփայելով բավարարել Ադրբեջանի ախորժակը:
Կարևոր է, որ այս ամենը հասնի հայ հանրության լայն շերտերին, որպեսզի նրանք չտրվեն լավ ապրելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եղբայրություն անելու, արդյունավետ համագործակցելու Փաշինյանի կեղծ խոստումներին:
Արդյո՞ք այս ամենը չեն տեսնում, կամ չեն լսում Փաշինյանն ու իր թիմը: Բնականաբար, տեսնում և լսում են, բայց որպես պարտված իշխանություն, շարունակում են քայլ առ քայլ նպաստել Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակների կատարմանը՝ հույս ունենալով, որ դրա դիմաց կստանան նաև այնպիսի լուծումներ, որոնք հնարավոր կլինի հրամցնել հանրությանը, որպես մեզ համար շահեկան ելք, և երկարացնել իրենց քաղաքական կյանքը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ