ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

WSJ. Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը՝վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները, հայտնում է News.am-ը:

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը կարող է համապատասխան հայտարարությունն անել շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին: Ամեն տարի այս ամսաթվով Հայաստանը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ընդ որույմ, հրապարակման աղբյուրները նշում են, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ, եւ Բայդենը կարող է սահմանափակվել պաշտոնական հայտարարությամբ, որում ցեղասպանության պաշտոնական ճանաչում չի հնչեցվի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականը շեշտում է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունների զգալի վատթարացման կհանգեցնի: Ըստ WSJ-ի՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը դեռ չի մեկնաբանել աղբյուրների տեղեկությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: