ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցնում է Ադրբեջանի դեմ 907-րդ փոփոխության գործողությունը. ինչու՞ հիմա, ինչպե՞ս և ինչի՞ համար

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ փոփոխության ժամանակավոր դադարեցմանը, որն ուղղված էր Ադրբեջանի դեմ.

«Երեկ երեկոյան տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահի հետ: Զրույցի ընթացքում Բլինկենը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ փոփոխության գործողությունը:

Սա շատ կարևոր և շատ հետաքրքիր ինֆորմացիա է: Եթե շատ հակիրճ, ապա նշեմ, որ «Ազատության աջակցման ակտը», որ ընդունվել էր դեռ 1992-ին և նպատակ ուներ Խորհրդային միության փլուզման արդյունքում առաջացած նորանկախ հանրապետություններում ամերիկյան աջակցությամբ զարգացնել ազատ շուկայական տնտեսություններ ու ժողովրդավարություն, 907-րդ փոփոխությամբ զրկում էր նման ֆինանսական աջակցությունից Ադրբեջանին: Ի դեպ, դա պայմանավորված էր հայերի շրջափակման և արցախյան հակամարտության իրողություններով:

Այսօր ժամանակավորապես դադարեցվում է այս նորմի գործողությունը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Ինչու՞ հիմա, ինչպե՞ս, ինչի՞ համար… Սրանք հարցեր են, որ առնվազն պիտի մեզ անհանգստացնեն այսօր», - գրել է Մխիթարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: