ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը հրազենի կիրառումը համաճարակ է համարում Միացյալ Նահանգների համար

© Melina Mara/The Washington Post via AP, Pool

Զենքի կիրառմամբ բռնությունների շարքը համաճարակ է դարձել ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Ամերիկյան կոնգրեսի երկու պալատների անդամների առջև

«Ես ամեն ինչ կանեմ՝ ամերիկացի ժողովրդին զենքի բռնության համաճարակից պաշտպանելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ Կոնգրեսը «ևս պետք է սկսի գործել»:

ԱՄՆ նախագահի և նրա վարչակազմի գործողությունները, մասնավորապես, ուղղված են լինելու ինքնաշեն զենքի տարածմանը, որի համար բաղադրիչներ կարելի է ձեռք բերել համացանցում, զենքի առք ու վաճառքի արգելքին, ինչպես նաև զենքի վաճառքի խանութներին:

Բայդենի երդմնակալությունից հետո առաջին մի քանի ամիսներին երկրում բնակիչների զանգվածային գնդակահարմամբ մի քանի միջադեպ է տեղի ունեցել: Ամենասարսափելին դարձել է մարտի 22-ին Ահմադ Ալիսայի կողմից Կոլորադոյի Բոուլդեր քաղաքում իրականացված հրաձգությունը, որի արդյունքում 10 մարդ էր զոհվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    18 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: