ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Ինչպես հաղորդում է NBC News հեռուստաալիքը, իր այս մտադրության մասին 79-ամյա Բայդենը հայտնել է Սպիտակ տանը քարոզիչ Էլ Շարփթոնի հետ զրույցում։ Վերջինս Բարաք Օբամայի օրոք Սպիտակ տան խորհրդականներից էր և հանդիսանում է սևամորթների քաղաքացիական իրավունքների համար պայքարող ակտիվիստներից մեկը, փոխանցում է RT։

«Ես պատրաստվում են կրկին դա անել», - ասել է Բայդենը զրուցակցին՝ նկատի ունենալով մասնակցությունը նախագահական ընտրություններին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բայդենի ու Շարփթոնի զրույցը կայացել է սեպտեմբերին։ Վերջինս նույն օրը պատմել է այդ մասին Վաշինգտոնում Ազգային գործողությունների ցանցի իր աշխատակիցներին։

Աղբյուրը հիշեցրել է, որ 2020 թվականի ընտրություններում սևամորթ ընտրողներն առանցքային դեր են խաղացել Բայդենի՝ դեմոկրատների փրայմերիզ վերադառնալու գործում։ Նրանք ԱՄՆ ներկայիս նախագահի օգտին են քվեարկել Հարավային Կարոլինայում այն բանից հետո, ինչ նա չկարողացավ առաջին տեղն զբաղեցնել Այովայի, Նյու-Հեմփշիրի և Նևադայի քվեարկությունների առաջին երեք փուլում։

Ջո Բայդենը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին։ Այժմ նա 79 տարեկան է։ Նախագահի պաշտոնում նա ընտրվել է 78 տարեկանում՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ երկրի ամենատարեց ղեկավարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: