ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան մեկ դար, և որը կարևոր է ամբողջ աշխարհի հայերի, այդ թվում՝ ամերիկահայերի համար, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում ջանք և եռանդ չեն խնայել հանուն ճանաչման, և բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրել:

Հայաստանը նաև մեծապես գնահատում է 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որին հաջորդել էր ԱՄՆ Սենատի միասնական որոշումը: Նախագահի ուղերձը Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացում վճռորոշ է: Միացյալ Նահանգներն այդ հայտարարությամբ ոչ միայն իր հարգանքի տուրքն է մատուցում՝ ի հիշատակ մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործության զոհերի, այլև դրանով պաշտպանում է մարդու իրավունքները, համընդհանուր արժեքները, ազատությունը և ժողովրդավարությունը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կնպաստեն ողջ աշխարհում ցեղասպանությունների կանխարգելմանը և անպատժելիության վերացմանը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական սխալի շտկում է, այլև՝ հստակ ուղերձ Թուրքիային՝ զերծ մնալ իր նկրտումներից պայթյունավտանգ այս տարածաշրջանում»:

Նախագահ Սարգսյանը նամակում անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները մշտապես կարևորել են ամուր գործընկերային հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության և այն խորացնելու պատրաստակամության վրա. «Կա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները ուժեղացնելու և երկկողմ ու բազմակողմ օրակարգը համալրելու մեծ ներուժ:

Տնտեսության, նոր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում համագործակցությունը խոստումնալից կարող է լինել երկկողմ հարաբերությունների համատեքստում:

Իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում տքնաջան աշխատելու  Ձեզ հետ՝ հասնելու այս կարևոր նպատակներին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: