ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 409.82 դրամ +0,82 EUR - 394.53 դրամ +0,53 RUB - 7.05 դրամ +0,05 GBP - 442.61 դրամ +0,61
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում COVID-19-ի հնդկական շտամով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել

Фото: Cezary Kowalski/SOPA Images/LightRocket via Getty Images

Ֆրանսիայում գրանցել են կորոնավիրուսի հնդկական շտամով հիվանդների: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:

Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք վարակվածներին հայտնաբերել են երկրի հարավում գտնվող Բուշ-դյու-Ռոն և Լո-ի-Գարոնա դեպարտամենտներում: Երեքն էլ վերադարձել են Հնդկաստան ուղևորությունից:

Հիվանդացածները գտնվում են բժիշկների հսկողության ներքո, և այժմ իշխանությունները փորձում են գտնել կոնտակտավորներին: Նախարարությունը նաև ճշտել է, որ հնդկական շտամ են հայտնաբերել եվրոպական ևս վեց երկրներում: Անցած շաբաթ Ֆրանսիան խստացրել է հսկողությունը Հնդկաստանից և ուրիշ երկրներից ժամանողների համար, որտեղ հայտնաբերվել է հնդկական շտամը:

Երկրում վարակումների դեպքերի մեծամասնությունն այժմ կապված է կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամի հետ, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում COVID-19-ից մահվան թվաքանակով. համավարակի ողջ ժամանակաշրջանում հիվանդությունը խլել է երկրի ավելի քան 104 հազար քաղաքացու կյանք:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 0 կմ/ժ
10 C°
 
31°  18° 
29.09.2022
30°  17° 
30.09.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: