ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31 560,68 դրամ ԱՐԾԱԹ - 460,94 դրամ ՊԼԱՏԻՆ - 19 587,54 դրամ

ԵՄ-ն հայտնել է ռուսական պատժամիջոցներին պատասխանելու իրավունքի մասին

finanssiala.fi

Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում պատասխանել եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ Մոսկվայի պատժամիջոցներին: Այս մասին Եվրահանձնաժողովում կայացած հանդիպմանը տեղեկացրել են Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԵՄ-ի հաղորդագրության համաձայն, երկուշաբթի օրը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն և Եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղար Իլզե Յուհանսոնը կանչել են Չիժովին` «դատապարտելու Ռուսաստանի որոշումը»: Եվրամիությունում դա համարվում է «բացառապես քաղաքական շարժառիթներով» քայլ՝ առանց իրավական հիմնավորման:

Գլխավոր քարտուղարները հիշեցրել են Չեխիայի դիվանագետների արտաքսումը Ռուսաստանի կողմից և Ռուսաստանի ոչ բարեկամ պետությունների ցուցակ կազմելու մտադրությունը՝ «մտահոգություն հայտնելով այդ որոշումների ազդեցության վերաբերյալ ԵՄ և ՌԴ կառավարության հարաբերությունների վրա»,- ասվում է փաստաթղթում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
15.06.2021
17°  30° 
16.06.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: