ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավարտվեց ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան. մեղմ ասած՝ բարդ իրավիճակում ենք

Կարգավիճակի և, առհասարակ, քաղաքական կարգավորման օրակարգ, ցավոք, այսօր չի շոշափվում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին Հայաստան:

«Ավարտվեց ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան։ Լավրովի այցը կարևոր էր, և, թեև հասկանալի էր, որ հարցերի լայն շրջանակ է քննարկվելու, բայց մեզ համար գլխավորը, թերևս, այսօր առաջնահերթ նշանակություն ունեցող երկու հարցի վերաբերյալ ռուսական կողմի մոտեցումները և առկա քաղաքական պրոցեսները հասկանալն էր։ Խոսքը գերիների վերադարձի և Արցախի կարգավիճակի խնդիրների մասին է։

Արդյունքում, արձանագրենք՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և պատանդների հարցը օրակարգում է, և դրա կարևորությունը ընդգծվեց թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմից։

Փաստենք՝ կարգավիճակի և, առհասարակ, քաղաքական կարգավորման օրակարգ, ցավոք, այսօր չի շոշափվում։ Լավրովի խոսքերով՝ առաջնայինը պիտի կոմունիկացիաների բացումը լինի, պիտի մարդիկ զգան նոր իրավիճակից եկող օգուտները, հետո նոր անցում կատարեն քաղաքական հարցերի քննարկմանը։ Ի դեպ, Մինսկի խմբի համանախագահության մասին խոսելիս Լավրովը ևս ընդգծեց այս հանգամանքը՝ նշելով, որ ձևաչափն այսօր պահանջված է հատկապես վստահության մթնոլորտի ձևավորման նպատակով։

Մի քանի օրից Լավրովը կմեկնի նաև Բաքու։ Անշուշտ, կհետևենք նաև այնտեղից եկող հայտարարություններին ու մեսիջներին, հատկապես, որ այս պահի դրությամբ արդեն հասկանալի է՝ մեղմ ասած բարդ իրավիճակում ենք....», - գրել է փորձագետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: