ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհում COVID-19-ի մահվան իրական թիվը կարող է երկու անգամ ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալները

© EPA-EFE/Peter Foley

Աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի մահվան իրական թիվը կարող է երկու անգամ ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալները, կարծում են Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի առողջության չափման և գնահատման ամերիկյան ինստիտուտի (IHME) գիտնականները, հայտնում է Aysor.am-ը:

«Ինստիտուտի կողմից կատարված նոր վերլուծության համաձայն, COVID-19-ը [ամբողջ աշխարհում] մոտ 6,9 միլիոն մահվան պատճառ է դարձել, ինչը ավելի քան կրկնակի ավելին է, քան պաշտոնական ցուցանիշը», - գրված է կազմակերպության կայքում:

Միևնույն ժամանակ, ուսումնասիրության արդյունքների համաձայն, ԱՄՆ–ում կորոնավիրուսի պատճառով ավելի քան 900 հազար մարդ է մահացել՝ մահերի պաշտոնական թիվը 574 հազար է:

Ըստ գիտնականների՝ տվյալների տարբերությունը բացատրվում է նրանով, որ պաշտոնական վիճակագրությունը հաշվի է առնում միայն հիվանդանոցներում կամ արդեն հաստատված վարակ ունեցող հիվանդների մահերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: